ԵՊԲՀ-ում բացվել է Արյունաբանական կետ. Վիրավոր զինվորների վերականգնմանն ուղղվել է 5 մլն դրամ

ԵՊԲՀ-ում բացվել է Արյունաբանական կետ. Վիրավոր զինվորների վերականգնմանն ուղղվել է 5 մլն դրամ

PanARMENIAN.Net - Հունիսի 14-ին բժշկական համալսարանում բացվել է Արյունաբանական կետ, ինչպես նաև վիրավոր զինվորների վերականգնողական կենտրոնին փոխանցվել է 5 մլն դրամ:

Այսպիսով, հաշվի առնելով արյունաբանական կետի կարևորությունը և անհրաժեշտությունը Երևանի կենտրոնում՝ «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիրում բացվել է Արյունաբանական կետ: Կենտրոնում արյան նվիրատվություն առաջինը կատարեցին և կամավոր դոնորության կարևորության մասին բարձրաձայնեցին բժշկականի ուսանողները և բուժանձնակազմը:

Արյունաբանական կետի բացմանը ներկա էր ՀՀ Ազգային Ժողովի նախագահ Արա Բաբլոյանը: Նա շրջել է կենտրոնով, ծանոթացավ հնարավորություններին: Նոր կետը տեղակայված է մայրաքաղաքի ամենահին համալսարանական հիվանդանոցի լաբորատոր մասնաշենքում, հագեցած է ժամանակակից սարքավորումներով: Արյունաբանական կետում աշխատելու է վերապատրաստում անցած մասնագետների թիմ, բոլոր պայմանները հարմարեցված են միջազգային չափանիշներին:

«Այն ինչ ստեղծվեց անհրաժեշտություն էր, որը հիվանդանոցը մինչ օրս դեռ չուներ: Հերացի թիվ 1 հիվանդանոցում հազարավոր վիրահատություններ, միջամտություններ են իրականացվում: Նմանատիպ բժշկական հաստատությունները պետք է ունենան իրենց արյան պաշարը»,- նշել է ԱԺ նախագահը՝ ավելացնելով, որ արյունաբանական կետ ունենալը երկու խնդիր է լուծում. նախ համալսարանական հիվանդանոցն ապահովվում է արյան պաշարով և երկրորդ անհրաժեշտության դեպքում նաև կարող է տրամադրել:

Բացի այդ, «Վիրավորված զինծառայողներին և զոհված զինծառայողների ընտանիքի անդամներին ՀՀ Ազգային ժողովի կողմից աջակցություն» հիմնադրամի կողմից 5 միլիոն դրամ փոխանցվել է ԵՊԲՀ-ի նախաձեռնությամբ իրականացվող վիրավոր զինվորների վերականգնողական կենտրոնի վերանորոգմանը:

ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը ծանոթացել է նաև «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիրում վիրավոր զինվորների վերականգնողական կենտրոնի շինարարական աշխատանքներին և հանդիպեց հիվանդանոցում բուժում ստացող զինծառայողներին:

Հունիսի 14-ը բազմաթիվ երկրներում նշվում է որպես արյան դոնորի միջազգային օր, որի կապակցությամբ կազմակերպվում են մի շարք միջոցառումներ:

Օրվա կապակցությամբ պրոֆեսոր Ռ. Օ. Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնը ՀՀ Ազգային ժողովում կազմակերպել էր կամավոր անհատույց արյունատվության ակցիա, որին մասնակցել և արյուն են հանձնել ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը, ԱԺ պատգամավորներ, խորհրդարանի աշխատակազմի ներկայացուցիչներ և լրագրողներ:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
---