37 ամերիկացի բժիշկ 10 օր կսպասարկի Հայաստանի գյուղերի բնակիչներին

37 ամերիկացի  բժիշկ 10 օր կսպասարկի Հայաստանի գյուղերի բնակիչներին

PanARMENIAN.Net - ԱՄՆ-ից 37 բժիշկ ու բուժաշխատող է գալու Հայաստան՝ օգնելու այն մարդկանց, ովքեր բժշկական ծառայությունների կարիք ունեն: Այս մասին հաղորդում է ABC30.com-ը:

Նրանք բժշկական ծառայություններ են մատուցելու երկրի գյուղական շրջաններում: Բժիշկների թվում է Ֆրեզնո քաղաքից վիրաբույժ Ջոն Գարին, որի համար սա հնարավորություն է մոտ 30 տարի անց վերադառնալ Հայաստան:

«Ես բախտ եմ ունեցել 1988 թվականին՝ Հայաստանը ցնցած երկրաշարժի ժամանակ լինել փրկարարների առաջին խմբի մեջ, որին Խորհրդային Միությունը թույլ էր տվել մտնել Հայաստան»,- պատմել է է նա:

Գարին կամավորագրվել էր ոչ միայն նրա համար, որ ցանկանում էր օգնել, այլև որովհետև պարտավորություն էր զգում իր նախնիների առաջ, ովքեր Հայաստանից են: «Պետք է հիշել, թե որտեղից ես»,- ասում է նա:

Ջոն Գարին նշում է, որ Հայաստանի գյուղական վայրերի բնակիչները հասանելիություն չունեն մշտական բուժօգնության: Նա ակնկալում է, որ իր հիվանդների շարքում կտեսնի Սիրիայից Հայաստան տեղափոխված սիրիահայ փախստականների:

Բժիշկները հունիսի 14-ին մեկնել են Լոս Անջելեսից: Նրանք բուժծառայություններ կմատուցեն 10 օր շարունակ:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---