Վարչապետը հանձնարարել է ներկայացնել կարկուտի պատճառած վնասները![]() 15 հունիսի 2017 - 12:43 AMT PanARMENIAN.Net - Հունիսի 15-ի նիստում վարչապետ Կարեն Կարապետյանը հայտնել է, որ կարկուտի հետևանքով տուժել են Արմավիրի մի շարք համայնքների գյուղացիական տնտեսությունները: Կարապետյանը հանձնարարել է գյուղատնտեսության, տարածքային կառավարման և զարգացման նախարարներին և Արմավիրի մարզպետին՝ երեքօրյա ժամկետում ուսումնասիրել և ամփոփել կարկուտի պատճառած վնասները և կառավարության աշխատակազմ ներկայացնել համապատասխան առաջարկություն և տեղեկանք: Հունիսի 12-ին Արմավիրի մարզում տեղացած ուժգին կարկուտից 9 համայքնում վնասվել է միրգ-բանջարեղենը: Այս մասին PanARMENIAN.Net ին տեղեկացրեցին Արմավիրի մարզպետարանից: «Տարբեր համայնքներում վնասների չափը տարբեր է. 30-40%-ից մինչև 100% բերքը վնասվել է: Տուժել է կարտոֆիլը, լոբին, խաղողը և այլն», - նշեցին մարզմետարանից: Յուրաքանչյուր համայնքում բերքի վնասի չափը գնահատելու նպատակով հանձնաժողով կստեղծվի: Վնասների չափերի մասով տվյալները կներկայացվեն կառավարությանը: ![]() ![]() Հիշյալ անձինք և նրանց աջակիցները գտնվում են ՀՀ ԱԱԾ տեսադաշտում, նշվում է հաղորդագրությունում Ոստիկանական պատը փակել է ճանապարհը և թույլ չի տվել երթի մասնակիցներին շարժվել առա Ըստ ՊՆ, դիմակավորված ցուցարարներ փորձել են բացել նախարարի մեքենայի դուռը ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() |