ՌԴ զբոսաշրջային այցելությունների քանակով ՀՀ-ն 4-րդն է ԱՊՀ-ից

ՌԴ զբոսաշրջային այցելությունների քանակով ՀՀ-ն 4-րդն է ԱՊՀ-ից

PanARMENIAN.Net - Ռուսաստան զբոսաշրջային այցելությունների քանակով Հայաստանը 4-րդն է ԱՊՀ-ից: 2017-ի առաջին եռամսյակում Հայաստանից Ռուսաստան 131. 000 զբոսաշրջային ուղևորություն է կատարվել, ինչը 2%-ով ավելի է 2016-ի ցուցանիշից: Այդ են վկայում ՏուրՍտատ գործակալության տվյալները դեպի ՌԴ ներգնա զբոսաշրջության վերաբերյալ:

Տվյալները վերաբերում են 2017-ի հունվարի 1-ից մարտի 31-ն ընկած ժամանակահատվածին:

Օտար երկրների քաղաքացիների զբոսաշրջային ուղևորությունները Ռուսաստան 2017-ի առաջին 3 ամսում նվազել են 2.5%՝ մինչև 4,4 մլն, մինչդեռ 2016-ի 3 ամսում այդ ցուցանիշը 4,5 մլն էր:

2017-ի առաջին եռամսյակի տվյալներով Ռուսաստան զբոսաշրջային ուղևորությունները կազմել են Ուկրաինայից 1.578.000, Ղազախստանից՝ 657.000, Ֆինլանդիայից՝ 234.000, Լեհաստանից՝ 189.000, Չինաստանից՝ 183.00, Ադրբեջանից՝ 181.000, Հայաստանից՝ 131.00, Մոլդովայից՝ 107.000, Ուզբեկստանից՝ 99.000:

Դեպի ՌԴ զբոսաշրջության աճի տեպերով 2017-ի առաջին 3 ամսում առաջատարը Չինաստանն է՝ 183.000 ուղևորություն, իսկ աճը՝ 32% 2016-ի նույն ժամանակահատվածի համեմատ:

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ 2017-ի առաջին եռամսյակի տվյալներով Հայաստանն ընդգրկվել է ռուս զբոսաշրջիկների ԱՊՀ նախընտրած ուղղությունների առաջին եռյակում:2017-ի առաջին եռամսյակում ռուսաստանցիների զբոսաշրջային ուղևորությունների քանակը դեպի Հայաստան աճել է 20% -ով՝ հասնելով 65.000-ի:

Ընթերցեք նաև.2017-ի առաջին եռամսյակում ՌԴ-ից ՀՀ 20%-ով ավելի շատ զբոսաշրջիկ է ուղևորվել

 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---