ՀՀԿ խոսնակ. Սվիտալսկին արդարացի կլիներ, եթե մատնանշեր դրական փոփոխությունները

ՀՀԿ խոսնակ. Սվիտալսկին արդարացի կլիներ, եթե մատնանշեր դրական փոփոխությունները

PanARMENIAN.Net - Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Պյոտր Սվիտալսկին ավելի արդարացի կլիներ, եթե մատնանշեր այն դրական միտումները, այն դրական բարեփոխումները, այն դրական տեղաշարժերը, որ եղել են ու այսօր էլ կան Հայաստանի ընտրական համակարգում, որ կան ժողովրդավարացման զարգացման գործում ու որն արվել է նաև ԿԸՀ-ի մասնակցությամբ: Հունիսի 15-ին ՀՀԿ ԳՄ նիստից հետո լրագրողների հետ զրույցում նման տեսակետ է հայտնել ՀՀԿ խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը՝ անդրադառնալով Պյոտր Սվիտալսկու հայտարարություններին:

«Ես կսահմանափակվեմ այսպիսի գնահատականով»,-ասել է Էդուարդ Շարմազանովը, մեջբերում է Panorama.am-ը :

ՀՀԿ խոսնակը նաև ավելացրել է, որ դեսպանը պետք է տար ամբողջական գնահատական, որի մեջ տեղ գտնեին նաև դրական բարեփոխումները, որոնք տեղի են ունեցել նաև ԵՄ-ի օժանդակությամբ այս ընտրական փուլի ժամանակ:

«Լրատվամիջոցներում հրապարակումներ եղան այն մասին, թե բարոյական ինչպիսի ճգնաժամ կա դպրոցներում՝ փող բաժանելու դեպքեր, մարդիկ ծեծի են ենթարկվել, ընդհանրապես` խայտառակ դեպքեր։ Մասնավոր հիմնարկների աշխատողները բռի, անկիրթ վերաբերմունքի են արժանացել` ձայն բերելու համար»,- հայտարարել է Պյոտր Սվիտալսկին:

Կարդացեք նաև՝ Մուկուչյանը՝ Սվիտալսկուն. Պետք չէ գույները խտացնել, դա ծայրահեղ մոտեցում է

 Ուշագրավ
Նա նշել է, որ այժմ միայն ինստիտուցիոնալ բարեփոխումներ և բովանդակային աշխատանք պետք է արվի
Նա նշել է, որ երկրների միջև ռազմատեխնիկական համագործակցությունը երկար ավանդույթ ունի
Նա չկար ՀՀ վերադարձած հայ գերիների թվում, թեև ավելի վաղ Ադրբեջանում հրապարակած ցուցակում նրա անունն ընդգրկված էր
Փաշինյանի հեռախոսազրույցը Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ
---