Ստեփանակերտի օդանավակայանում օդային փառատոն կանցկացվի

Ստեփանակերտի օդանավակայանում օդային փառատոն կանցկացվի

PanARMENIAN.Net - Հունիսի 17-ին՝ ժամը 17:00-19:00-ն, ԱՀ էկոնոմիկայի նախարարության և «Յելլ Էքստրիմ պարկ» ընկերության նախաձեռնությամբ Ստեփանակերտի օդանավակայանում կազմակերպվելու է օդային փառատոն:

Այս մասին ասել է ԱՀ էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության վարչության ծրագրերի կառավարիչ Արտակ Գրիգորյանը՝ պարզաբանելով, որ Ստեփանակերտի օդանավակայանից միաժամանակ օդ կբարձրանան պարապլաններ, օդապարիկ և ինքնաթիռ, հաղորդում է «Արցախպրեսը»:

«Փառատոնի նպատակներն են նման միջոցաոռւմներով Արցախում զարգացնել իրադարձային տուրիզմը և թեթև ավիացիայի բնագավառի մասին տեղեկացվածության բարձրացումը»,- ասել է Գրիգորյանը և ավելացրել, որ փառատոնի ամենահետաքրքիր մասը ժամը 19:00-ին օդանավակայնում տեղի ունենալիք «Շուշվա բենդի» համերգն է, 20:00-ին՝ հայտնի Nemra ռոք խմբինը: Կաշխատեն նաև հայտնի DJ-ներ, ովքեր ամբողջ օրվա ընթացքում կապահովեն լավ երաժշտություն:

Տոմսի արժեքը 1.000 դրամ է: Այն հնարավոր է ձեռք բերել հունիս 12-ից:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---