AP. ԻՊ պարագլուխներից շատերը փախել են Ռաքքայից և Մոսուլից

AP. ԻՊ պարագլուխներից շատերը փախել են Ռաքքայից և Մոսուլից

PanARMENIAN.Net - Ահաբեկչական «Իսլամական պետություն» խմբավորման պարագլուխներից շատերը փախել են սիրիական Ռաքքայից և իրաքյան Մոսուլից, որոնք գրոհում են ԱՄՆ գլխավորած միջազգային կոալիցիայի ուժերը, գրել է AP-ին ԱՄՆ-ում և Սիրիայում սեփական աղբյուրների վրա հղումով:

Ըստ գործակալության, գրոհայինները հիմնավորվել են առաջնագծից հեռու՝ սիրիական Դեր Զոր գավառի Էլ Մայադին քաղաքում, որը մոտ է Իրաքի սահմանին, հայտնում է Kommersant-ը:

Ավելի վաղ միջազգային կոալիցիայի պաշտոնական ներկայացուցիչ, գնդապետ Ռայան Դիլոնը հայտարարել էր, որ Իրաքյան Մոսուլում «Իսլամական պետության» մոտ 1000 գրոհային է մնացել:

Իրաքում ԻՊ հիմնական հենակետ համարվող Մոսուլի ազատագրման գործողությունը շարունակվում է 2016-ի հոկտեմբերից՝ ԱՄՆ գլխավորած կոալիցիայի աջակցությամբ: Ավելի վաղ իրաքցի զինվորականները հայտարարել էին արևմտյան Մոսուլի վերջին շրջանների գրոհի մեկնարկի մասին: Զինվորականներն ազատագրել են քաղաքի արևելյան մասը, իսկ 2017-ի փետրվարին սկսվել է արևմտյան մասի գրոհը:

 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---