ԱՄՆ ոստիկանությունն Էրդողանի թիկնապահներին ձերբակալելու թույլտվություն է տվել

ԱՄՆ ոստիկանությունն Էրդողանի թիկնապահներին ձերբակալելու թույլտվություն է տվել

PanARMENIAN.Net - Վաշինգտոնի Կոլումբիայի շրջանի ոստիկանությունը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի 9 թիկնապահի ձերբակալելու թույլտվություն է տվել:

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կողմնակիցները մայիսի 16-ին Վաշինգտոնում հարձակվել են հայ, քուրդ ու եզդի խաղաղ ցուցարարների վրա, որոնք բողոքի ակցիա էին անցկացնում Էրդողանի այցի դեմ։ Թուրքիայի դեսպանի նստավայրի դիմաց խաղաղ ցուցարարների վրա հարձակվելու գործով ԱՄՆ իրավապահները մեղադրանք են առաջադրել Էրդողանի անվտանգության տասնյակ աշխատակիցների:

Այդ կապակցությամբ Թուրքիայի ԱԳՆ է կանչվել ԱՄՆ դեսպան Ջոն Բասը: «Անկարայում ԱՄՆ դեսպանը հրավիրվել է ԱԳՆ Թուրքիայի ԱԳ փոխնախարար Ումիթ Յալչինի հետ հանդիպման, երբ հայտնի դարձավ, որ ԱՄՆ իշխանությունները թույլատրել են Թուրքիայի որոշ քաղաքացիների ձերբակալությունն, այդ թվում նախագահ Էրդողանի թիկնապահների: Դեսպանին ասվել է, որ դա սխալ որոշում է, ոչ անաչառ և անհիմն իրավական տեսակետից»,-ասվում է Թուրքիայի ԱԳՆ հայտարարության մեջ:շ, գրում էKommersant-ը:

Ավելի վաղ ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչների պալատը միաձայն՝ 390 կողմ, 0 դեմ, ընդունել է թիվ 354 բանաձևը, որը «դատապարտում է մայիսի 16-ին Թուրքիայի դեսպանի կեցավայրի դիմաց խաղաղ ցուցարարների դեմ բռնությունը և կոչ է անում միջոցներ ձեռնարկել հետագայում նման միջադեպերը կանխելու համար»:

Բախումներից հետո ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի աշխատակազմը հանդես եկավ հայտարարությամբ. «Անհանգստացած ենք թուրք թիկնապահների ու խաղաղ ցուցարարների միջև տեղի ունեցած բռնություններով։ Մենք մեր դիրքորոշումը կհասցնենք մինչև Անկարա։ Բռնությունը չի կարող համարժեք պատասխան լինել այլախոհությանը»։ Տեղի ունեցածի կապակցությամբ մտահոգություն էին հայտնել Միացյալ Նահանգների Պետդեպարտամենտը, բազմաթիվ կոնգրեսականներ, իրավապաշտպաններ:

Ընթերցեք նաև. ԱՄՆ-ում Էրդողանի այցի ժամանակ խաղաղ ցուցարարների վրա հարձակված 2 թուրք է ձերբակալվել

 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---