ԱՄՆ-ում ապօրինի ներգաղթյալներին կարող են բաժանել երեխաներից

ԱՄՆ-ում ապօրինի ներգաղթյալներին կարող են բաժանել երեխաներից

PanARMENIAN.Net - ԱՄՆ ներքին անվտանգության նախարար Ջոն Քելլին, խորհրդակցելով գլխավոր դատախազ և համատեղության կարգով արդարադատության նախարար Ջեֆ Սեշնսի հետ, հուշագիր է ստորագրել, որով չեղարկվում է ապօրինի ներգաղթյալների մասին ակտի գործողությունը, որն ընդունվել էր Բարաք Օբամայի օրոք: Այդ մասին հայտնել է ԱՄՆ ՆԳՆ մամուլի ծառայությունը:

2014-ի նոյեմբերին Օբամայի կողմից հավանության արժանացած ծրագիրը նախատեսում էր արտաքսման հետաձգում այն ապօրինի ներգաղթյալների համար, որոնք մուտք են գործել ԱՄՆ 2010-ին և ավելի ուշ, ինչպես նաև ԱՄՆ տարածքում երեխա են ունեցել, որոնց տրվում է քաղաքացու կարգավիճակ կամ բնակության իրավունքով գրին քարտ, գրում է Deutsche Welle-ն:

Նախարարության հայտարարության մեջ ասվում է, որ մինչ ուժի մեջ մտնելը 26 նահանգ փորձել է վիճարկել մեղմացման օրինականությունը հիմնավորող հուշագրի դրույթները Տեխասի Հարավային շրջանում:

Ավելի վաղ ԱՄՆ մի շարք դատարններ խտրական են համարել նախագահ Դոնալդ Թրամփի միգրացիոն հրամանագիրը, որով արգելվում է առավելապես մահմեդական բնակչության 6 երկրի քաղաքացիների մուտքն ԱՄՆ: Դատական ատյանները համամիտ չեն, որ ղա կոչված է ամրապնդելու ազգային անվտանգությունը: Հրամանագրի ճակատագիրը կորոշվի Գերագույն դատարանում:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---