Սեզոնային գյուղմթերքի արտահանման վարչարարությունը պարզեցվել է

Սեզոնային գյուղմթերքի արտահանման վարչարարությունը պարզեցվել է

PanARMENIAN.Net - Հայաստանում աճեցված սեզոնային գյուղմթերքի արտահանման վարչարարության պարզեցման նպատակով մաքսային կետերում մեկ պատուհանի սկզբունքի կիրառման միջոցով ներդրել է գործընթացի առավել դյուրինացված մեխանիզմ:

Արտահանման վարչարարության պարզեցումըՀՀ վարչապետի հանձնարարականն էր:

ՊԵԿ նախագահի հանձնարարականով տարածքային մաքսային մարմիններում, նախաբացթողումային հսկողության և մաքսանենգության դեմ պայքարի վարչություններում գործընթացն անխափան կազմակերպելու նպատակով խնդիր է դրվել ապահովել մաքսային ձևակերպումների և հսկողության հետ կապված աշխատանքների 24-ժամյա, արտահերթ, արագ և անխոչընդոտ իրականացում:

Մասնավորապես հանձնարարվել է արտաքին տնտեսական գործունեություն իրականացնողներին, օրենսդրության շրջանակում, տրամադրել մատչելի խորհրդատվություն և օժանդակություն: Ըստ անհրաժեշտության բեռնային գործողությունների նկատմամբ հսկողական ընթացակարգերն իրականացնել տնտեսվարողների այգեգործական կամ այլ տարածքներում կամ մաքսային մարմինների կողմից տնօրինվող տարածքներում: Մաքսային հայտարարագրման հետ կապված գործառնություններն, ըստ անհրաժեշտության, իրականացնել տարածքային մաքսային մարմիններում:

Միաժամանկ արտաքին տնտեսական գործունեություն իրականացնող տնտեսվարողներն ապրանքների արտահանման ժամանակ առաջացած խնդիրների մասին կարող են տեղեկացնել ՊԵԿ նախագահի առաջին տեղակալին՝ 060-544-445, մաքսային հսկողության վարչության պետին՝ 060-544-344, ինչպես նաև ՊԵԿ հեռախոսազանգերի կենտրոն՝ 060 544 444 հեռախոսահամարներով: Պատասխանատու անձանց տվյալները և հեռախոսահամարները մաքսային գործառույթների իրականացման վայրերում զետեղվել են նաև տեղեկատվական վահանակներում:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---