Ադրբեջանը նոր լայնածավալ զորավարժություններ է սկսում

Ադրբեջանը նոր լայնածավալ զորավարժություններ է սկսում

PanARMENIAN.Net - Ադրբեջանը նոր լայնածավալ զորավարժություններ է սկսում՝ համաձայն այդ երկրի նախագահ Իլհամ Ալիևի հաստատված պլանի: Օպերատիվ մարտավարական զորավարժությունները կմեկնարկեն հունիսի 19-ին:

Զորավարժությունների նպատակն է զորքերի մարտական պատրաստության, ուժերի և միջոցների կառավարման կազմակերպման ստուգումը, դրանց փոխգործակցության մշակումը մարտականին մոտեցված պայմաններում, հայտնում է ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը Ադրբեջանի ՊՆ վրա հղումով:

Զորավարժություններին կմասնակցի մոտ 23.000 զինծառայող, մոտ 120 միավոր տանկ և զրահատեխնիկա, մինչև 180 տարբեր տրամաչափի հրթիռահրետանային կայանքներ, համազարկային ռեակտիվ համակարգեր և ականանետեր, մինչև 30 միավոր մարտական ավիացիա: Նշվում է, որ կկիրառվեն նաև ռադիոէլեկտրոնային հետախուզման նոր միջոցներ և անօդաչու թռչող սարքեր:

Հունիսի 12-ին Նախիջևանում մեկնարկել էին թուրք-ադրբեջանական համատեղ մարտավարական զորավարժությունները երկու երկրների ԶՈւ բոլոր զորատեսակների մասնակցությամբ:Զորավարժությունները կավարտվեն հունիսի 16-ին:

Ընթերցեք նաև. Հասրաթյան. Հայկական կողմն ուշադիր հետևում է հակառակորդի ճամբարում զարգացումներին

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---