Հայազգի շախմատիստ Սամուել Սևյանը հավակնում է ԱՄՆ չեմպիոնի կոչմանը

Հայազգի շախմատիստ Սամուել Սևյանը հավակնում է ԱՄՆ չեմպիոնի կոչմանը

PanARMENIAN.Net - Ամերիկահայ շախմատիստ Սամուել Սևյանը բավական հաջող է հանդես գալիս շախմատի Ամերիկայի առաջնությունում, որտեղ մեդալներից բացի վիճարկում է նաև աշխարհի գավաթի խաղարկության 4 ուղեգիր:

Արդեն կայացած 8 տուրից հետո 16-ամյա գրոսմայստերը վաստակել է 6.5 միավոր և կիսում է 2-8-րդ տեղերը: Վերջին պարտիայում Սամուել Սևյանն արդեն 27-րդ քայլին ստիպել է մրցակցին կանգնեցնել ժամացույցը, գրում է A1plus.am-ը:

Մրցաշարին մասնակցող մեր մյուս հայրենակիցը՝ Բրազիլիան ներկայացնող Գրիգոր Սևակ Մխիթարյանը, նույնպես հաղթանակով է ավարտել 8-րդ տուրի հանդիպումը: Նա վաստակել է 5.5 միավոր և դեռևս տեսականորեն կարող է պայքարել չորս ուղեգրից մեկի համար, սակայն դրա համար հարկավոր է հաղթել վերջին երեք պարտիաներում:

Հունիսի 16-ին տեղի կունենան 9-րդ տուրի հանդիպումները: Սամուել Սևյանը սևերով կմրցի պերուացի գրոսմայստեր Էմիլիո Կորդոբայի հետ, իսկ Գրիգոր Սևակ Մխիթարյանը ուժերը կչափի կոստառիկացի Լեոնարդո Վալդեսի հետ:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---