Պարզաբանում. Ինչու է օպտիմալացվում Սեյսմիկ պաշտպանության ծառայությունը

Պարզաբանում. Ինչու է օպտիմալացվում Սեյսմիկ պաշտպանության ծառայությունը

PanARMENIAN.Net - Հաշվի առնելով հանրային հետաքրքրությունը ՀՀ ԱԻՆ-ի կողմից Կառավարությանը ներկայացված «Սեյսմիկ պաշտպանության հյուսիսային ծառայություն», «Սեյսմիկ պաշտպանության հարավային ծառայություն», «Սեյսմիկ պաշտպանության արևմտյան ծառայություն» պետական ոչ առևտրային կազմակերպությունները միացման ձևով վերակազմակերպելու և «Սեյսմիկ պաշտպանության արևմտյան ծառայություն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը վերանվանելու մասին կառավարության որոշման նախագծի վերաբերյալ՝ ՀՀ ԱԻՆ-ը պարզաբանում է.

«1988թ.-ի Սպիտակի երկրաշարժից հետո, դեռևս 20-րդ դարի վերջին ձևավորվեց սեյսմիկ մոնիթորինգի Ազգային դիտացանցի համակարգը: Այսօր այն կարիք ունի արդիականացման և համապատասխանեցման միջազգային բարձր չափանիշներին: Սեյսմիկ մոնիթորինգի համակարգի օպտիմալացումն իրականացվում է ՀՀ ԱԻՆ «Սեյսմիկ պաշտպանության ծառայություն» գործակալության և վերը թվարկված պետական ոչ առևտրային կազմակերպությունների գույքագրման, նրանց գործառույթների ու խնդիրների արդիականացման և կիրառվող տեխնոլոգիաների թվայնացման նպատակով:

Հարկ է նշել, որ օպտիմալացվում են ոչ թե մասնագիտական գործունեություն իրականացնող ստորաբաժանումները, այլ ադմինիստրատիվ ապարատը. միավորվելու են միմյանց գործառույթները կրկնող ստորաբաժանումները, ինչը հնարավորություն կտա ավելի արդյունավետ կառավարել վերոնշյալ ՊՈԱԿ-ներին տրամադրվող ֆինանսական ռեսուրսները և մարդկային ներուժը, նվազեցնել ծախսը: Հատկանշական է, որ հիմնականում կրճատվում են թափուր հաստիքները, այլ ոչ թե՝ աշխատակիցները»:

ՀՀ կառավարության հունիսի 15-ի նիստում Սեյսմիկ պաշտպանության բնագավառում տարեկան կտնտեվի 76.5 մլն դրամ:Որոշմամբ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարին հանձնարարվում էմեկամսյա ժամկետում սահմանված կարգով ներկայացնել առաջարկություն ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակազմի «Սեյսմիկ պաշտպանության ծառայություն» գործակալության աշխատողների թվաքանակի փոփոխության՝ թվով 10 հաստիքի կրճատման վերաբերյալ:

Նշվում է նաև, որ ներկայացվող նախագծով տրվող կարգավորումների նպատակն է օպտիմալացման, վերակազմակերպման, կառուցվածքային և հաստիքային բարեփոխումների, խնդիրների վերաբաշխման միջոցով ապահովել ՀՀ ԱԻՆ կազմում գործող մարմինների և պետական ոչ առևտրային կազմակերպությունների գործունեությունը և առաջադրված նպատակների առավել արդյունավետ իրականացումը:

Նախատեսվում է բարելավել և արդիականացնել իրականացվող սեյսմիկ հետազոտությունների որակը, որպեսզի դրանց հիման վրա հետագայում հնարավոր լինի կանխատեսումներ անել: Ակտիվանալու է նաև համագործակցությունը միջազգային ոլորտում, ինչի շնորհիվ կօգտագործվեն նորագույն տեխնոլոգիաներն ու միջազգային մասնագիտական փորձը:

Հայաստանի Հանրապետության ողջ տարածքը գտնվում է բարձր սեյսմիկ ռիսկի գոտում,Հանրապետության բնակելի և արտադրական շինությունների մեծամասնությունը սեյսմակայուն չեն, այսինքն՝ չունեն իրական սեյսմիկ վտանգին համապատասխան կայունություն: Խիտ բնակեցված վայրերի մոտ տեղակայված են վտանգավոր և թունավոր արտադրական օբյեկտներ:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---