Գիտնականները վերծանել են կավե սալիկի գրառումը. Հրեա զինվորները գինի ու փող են ուզել

Գիտնականները վերծանել են կավե սալիկի գրառումը. Հրեա զինվորները գինի ու փող են ուզել

PanARMENIAN.Net - Թել Ավիվի համալսարանի գիտնականները մուլտիսպեկտրալ հետազոտության օգնությամբ կարողացել են կարդալ կավե սալիկի վրա արված գրությունը: Մ.թ.ա 600թ. թվագրված գտածոն հայտնաբերվել է հրեական Արադ ամրոցում և արդեն 50 տարի է պահվում է Երուսաղեմի թանգարանում: Հետազոտությունը հրապարակվել է PLoS ONE-ում:

Կավե սալիկները հնում օգտագործվում էին հաշվարկների, գրառումների կամ նամակների համար: Վատ պահպանված բեկորը հարյուրավոր այլ բեկորների հետ հայտնաբերվել էր 60-ականներին Արադ ամրոցում՝ ժամանակակից Իսրայելի կենտրոնում: Ամրոցն ու սրբավայրը դասվում են Դավիթ և Սողոմոն արքաների դարաշրջանին և ավիրվել են 597-577թթ, երբ երկիրը գրավեցին բաբելոնացիները:

«Արադը միշտ առաջնագծի ամրոցը է եղել, որտեղ 20-30 զինվորական է բնակվել»,-պատմում է հոդվածի հեղինակներից մեկը՝ Անաթ Մենդել-Գեբերովիչը:

Կավե սալիկների բեկորների վրայի գրառումները ռազմական նամակագրություն են պարունակել: Կավե բեկորի մի երեսին գրառում է ոմն Հանանյահուից, որը հավանաբար Բեեր-Էշիվ ամրոցից էր, նա խնդրում է Էլյաշիվին արծաթ ուղարկել: Հակառակ երեսը գիտնականները դատարակ էին համարում, քանի ոև թանաքի հետքեր չէին հայտնաբերվել:

Սակայն մուլտիսպեկտրալ հետազոտության հեղինակներին հաջողվել է 20 նոր բառ կարդալ, տեքստի գրեթե կեսը, կավե բեկորի մի երեսին, և 17 բառ՝ հակառակ կողմում: «Դատարկ» համարվող կողմում խնդրանք է՝ գինի ուղարկել, ինչպես նաև օգնելու խոստում, եթե ինչ-որ բան պետք գա, գրում էnplus1-ը:

 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---