// IP Marketing video - START// IP Marketing video - END

ԵԾ-ն իր երկու անդամին առաջարկել է հրաժարվել Երևանի ավագանու մանդատից

ԵԾ-ն իր երկու անդամին առաջարկել է հրաժարվել Երևանի ավագանու մանդատից

PanARMENIAN.Net - «Երկիր Ծիրանին» իր 2 անդամին առաջարկել է հրաժարվել ավագանու լիազորություններից՝ «երևանցիների շահերին դավաճանելու» պատճառով: Այս մասին ասվում է «Երկիր Ծիրանի» կուսակցության լրատվական ծառայության տարածած հաղորդագրության մեջ։

Նշվում է, որ «Երևանի ավագանու «Երկիր Ծիրանի» խմբակցության անդամներ Հայկ Պետրոսյանը և Մնացական Պարակշիևը, որոնք դեռևս հունիսի 7-ին կուսակցության գործադիր մարմնի առջև ստանձնել էին պարտականություն` Երևանի ավագանիում հավատարիմ լինել «Երկիր Ծիրանի» կուսակցության ծրագրով ամրագրված դրույթներին, իրենց գործունեությամբ, վարքով և կայացրած որոշումներով շեղվելով կուսակցության ծրագրից, սկզբունքերից և գաղափարախոսությունից, չեն կատարել իրենց առջև դրված պարտականությունները, որը դավաճանություն է երևանցիների շահերի, խմբակցության անդամների, ինչպես նաև «Երկիր Ծիրանի» կուսակցության հիմնարար դրույթների հանդեպ»:

«Երևանի ավագանու «Երկիր Ծիրանի» խմբակցության անդամներ Հայկ Պետրոսյանի և Մնացական Պարակշիևի կողմից գիտակցված կերպով կուսակցության գծից շեղվելու, իրենց պարտականությունները չկատարելու, թիմային աշխատանքները խաթարելու և կուսակցությանն ու երևանցիներին դավաճանելու կապակցությամբ հունիսի 7-ին հրավիրվել է կուսակցության գործադիր մարմնի, քաղաքական հանձնաժողովի, կանանց խորհրդի ներկայացուցիչների մասնակցությամբ նիստ:

Նիստի ընթացքում իրավիճակի վերաբերյալ տեղի է ունեցել քննարկում, որի ժամանակ ժողովի մասնակիցները պահանջել են Հայկ Պետրոսյանից և Մնացական Պարակշիևից տրամադրել պատշաճ պատասխան իրենց վստահված և իրենց կողմից հանձն առնված պարտականությունները չկատարելու վերաբերյալ:

Նրանց տեսակետները լսելուց հետո ընդլայնված նիստը՝ կուսակցության գերագույն մարմինը, քաղաքական հանձնաժողովը, ինչպես նաև կանանց խորհուրդը, արձանագրել է դրանց ոչ արժանահավատ լինելը և որոշել է անվստահություն հայտնել Հայկ Պետրոսյանին և Մնացական Պարակշիևին` անվստահության հիմք ընդունելով վերջիններիս կողմից կուսակցության գաղափարախոսությունը, ծրագրերը և սկզբունքները չպահպանելը: Ելնելով վերոգրյալից` «Երկիր Ծիրանի» կուսակցության անունից Հայկ Պետրոսյանին և Մնացական Պարակշիևին առաջարկվում է հրաժարվել «Երկիր Ծիրանի» կուսակցությանը երևանցիների կողմից տրված ձայների հիմքով Երևանի ավագանու լիազորություններից»,- ասվում է հայտարարությունում։

Երևանի ավագանու ընտրությունների արդյունքների համաձայն, ընտրություններին մասնակցած ուժերից ԵԼՔ-ը ստացել է 21%, «Երկիր ծիրանին»՝ 7,75%, ՀՀԿ-ն՝ 71.25%:

 Ուշագրավ
Այն սահմանում է սկզբունքները, որոնցով առաջիկայում պետք է առաջնորդվեն ԵՄ և ԱլԳ գործընկերության երկրները:
Արցախի հանրապետությունը ողջունել է Կատալոնիայի անկախացման գործընթացը
Փաշինյանը, մոտենալով խոսափողին, հայտարարեց, որ «անվստահություն է հայտնում սեփական աչքերին»
Նրա խոսքով, առանց այդ վստահության մեխանիզմների ներդրման շատ բարդ է ակնկալել որևէ դրական առաջընթաց