ԱՄՆ կործանիչը սիրիական ռազմական ինքնաթիռ է խոցել Ռաքքայի մոտ

ԱՄՆ կործանիչը սիրիական ռազմական ինքնաթիռ է խոցել Ռաքքայի մոտ

PanARMENIAN.Net - ԱՄՆ ՌՕՈւ կործանիչը հունիսի 18-ին խոցել է Սիրիայի պետական բանակի ռազմական ինքնաթիռը, որը ռմբակոծում էր Ռաքքայի մերձակա տարածքը՝ զինյալ ընդդիմադիրների դիրքերի մոտ, որոնց սատարում է Վաշինգտոնը: Այդ մասին հայտնել է ԱՄՆ բանակի հրամանատարությունը:

Ամերիկյան կողմը պնդում է, որ ինքնաթիռը խոցվել է «հակաահաբեկչական կոալիցիայի գործընկեր զորքերի ինքնապաշտպանության հավաքական միջոցների շրջանակում», ավելի կոնկրետ՝ սիրիական ընդդիմության և «Սիրիայի ժողովրդավարական ուժերի» (SDF) քրդական միավորումների դաշինքի շրջանակում, գրում է Deutsche Welle-ն:

Ըստ Վաշինգտոնի, մի քանի ապստամբ վիրավորվել է, մյուսները ստիպված են եղել հեռանալ քաղաքից, երբ Ասադի ավիացիան սկսել է ռմբակոծել Տաբկան:

Սիրիայի ԶՈւ-ն նույն օրը հայտնել է խոցված կործանիչի մասին՝ հայտարարելով, որ այն գործում էր ԻՊ դեմ պայքարի շրջանակում: Օդաչուն անհետ կորած է համարվում:

Հունիսին 8-ին ԱՄՆ-ն խոցել էր Դամասկոսին հավատարիմ ուժերի անօդաչու սարքը, որը կրակ էր բացել Վաշինգտոնի գլխավորած կոալիցիայի ուժերին: Հունիսի 6-ին ամերիկացիներն ավիահարված էին հասցրել իրանամետ մարտիկներին, որոնք, նրանց կարծիքով, սպառնալիք էին ներկայացնում ամերիկամետ կազմավորումների համար:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---