// IP Marketing video - START// IP Marketing video - END

Թուրքիան առևտրի ազատ գոտի կստեղծի Նախիջևանի հետ

Թուրքիան առևտրի ազատ գոտի կստեղծի Նախիջևանի հետ

PanARMENIAN.Net - Թուրքիայի էկոնոմիկայի նախարար Նիհատ Զեյբեկչին հայտարարել է, որ առաջիկայում Թուրքիայի և Նախիջևանի միջև առևտրի ազատ գոտի կստեղծվի:

Նախարարն այդ հայտարարությունն արել է Կարսում՝ նշելով, որ առևտրի հարթակ կստեղծվի, որի օգնությամբ Նախիջևանից Թուրքիա և հակառակ ուղղությամբ առանց հարկային տուրքերի մոտ 100 մլն դոլարի ապրանքաշրջանառություն կկատարվի: Նախարարը նշել է, որ Թուրքիայի և Նախիջևանի միջև առևտուրն այնպես կիրականացվի, ինչպես, օրինակ, երկու թուրքական քաղաքների միջև, հայտնում է Haqqin.az-ը թուրքական Haberler-ի վրա հղումով:

Թուրք նախարարը հավելել է նաև, որ նախատեսվում է ակտիվացնել սահմանամերձ բիզնես նախագծերը Իրանի և Վրաստանի հետ:

1921-ի մարտի 16-ին Խորհրդային Ռուսաստանը և Թուրքիան Մոսկվայում կնքեցին պայմանագիր, ըստ որի Նախիջևանը հանձնվում էր Խորհրդային Ադրբեջանի խնամակալությանը։ 20-րդ դարի սկզբին հայերը կազմում էին Նախիջևանի գավառի 42 տոկոսը։ Այս տարածաշրջանը Ադրբեջանին միացնելուց հետո նրանց քանակը սկսեց արագընթաց կերպով նվազել։ 1987-ին Ջուղայում ապրում էր միայն մեկ հայուհի, իսկ շուտով բոլոր հայերը աքսորվեցին Նախիջևանի տարածաշրջանից:

 Ուշագրավ
Ալիևը հավելել է, որ բանակի համար արվում է «այն ամենն, ինչ անհրաժեշտ է»
Ադրբեջանում աշխատունակ 4,6 մլն բնակչության միայն 32%-ը մասնագիտություն ունի
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը դեկտեմբերի 11-ի վաղ առավոտյան ժամանել է Սիրիայի Հմեյմիմում գտնվող ռուսական ռազմակայան
Զոհերի թիվը կարող է աճել, քանի որ փլատակների տակ դեռ մարդիկ կան