Լոնդոնում հրդեհի զոհերի թիվը հասել է 79-ի

Լոնդոնում հրդեհի զոհերի թիվը հասել է 79-ի

PanARMENIAN.Net - Լոնդոնի ոստիկանությունը հայտնել է, որ հունիսի լույս 14-ի գիշերը Լոնդոնի 24-հարկանի բազմաբնակարան շենքում բռնկված հրդեհի զոհերի քանակը հասել է 79-ի: Այդ մասին հայտնել է ոստիկանության ներկայացուցիչ Ստյուարտ Քանդին: Նա ասել է, որ զոհվել կամ անհետ կորել է, իսկ անհետ կորածները համարվում են զոհված, 79 մարդ:

Նա զգուշացրել է, որ զոհերի քանակը դեռ կարող է աճել, սակայն «ոչ այնքան զգալի, որքան վերջին օրերին»: Ըստ նրա, 5 մարդ, որոնց զոհված էին համարում, հայտնաբերվել են ողջ և առողջ:

Հունիսի 19-ից տուժածներին կսկսեն վճարել 5500-ական ֆունտ սթեռլինգ (մոտ 6276 եվրո) արտակարգ իրավիճակների պետական հիմնադրամից:

Ավելի վաղ հայտարարվեց, որ հրդեհի պատճառների թվում են նշվում արտաքին պանելների որակը: Եթե շինընկերության մեղքը հաստատվի, ոստիկանությունը քրեական հետապնդում կսկսի, հայտնում է Ինտերֆաքսը:

Հունիսի 16-ին Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը հայտարարեց տուժածների օգտին 5 մլն ֆունտ գումարով հիմնադրամ ստեղծելու մասին: Հրդեհից այրված Grenfell Towel շենքում 400-600 մարդ էր բնակվում: Կրակը 2 օր չէր հաջողվում մարել, գրում է Deutsche Welle.-ն:

Հրդեհը Լոնդոնի բազմահարկում բռնկվել էր հունիսի լույս 14-ի գիշերը:

Yahoo News-ը նշել է, որ բնակիչները նախկինում բողոքել են բնակության վտանգավոր պայմաններից: Մասնավորապես, 2014-ին նրանք դիմել են հրշեջ ծառայություն շենքում կատարված վերանորոգման կապակցությամբ: Մարդիկ ուշադրություն էին հրավիրել այն հանգամանքին, որ շենքը միայն մեկ մուտք ունի և բռնկման դեպքում հրշեջներին դժվար կլինի ներս մտնել:Բացի այդ, բնակիչները կարծում են, որ կրակը շատ արագ է տարածվել արտաքին հարդարման համար օգտագործված պլաստիկի մեծ քանակության պատճառով:

 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---