Google Trends. Նորաձև Spinner-ների հանդեպ հետաքրքրությունը մարում է

Google Trends. Նորաձև Spinner-ների հանդեպ հետաքրքրությունը մարում է

PanARMENIAN.Net - Ֆիջեթ սփիներ (Fidget Hand Spinner) հակասթրեսային խաղալիքի պահանջարկը, որը շատ մեծ տարածում ստացավ երիտասարդների շրջանում 2017-ի գարնանը, սկսում է նվազել: Այդ են վկայում հետազոտության արդյունքները, որն անցկացրել է FiveThirtyEight պարբերականը:

Իր հետազոտության մեջ պարբերականը հենվել է Google Trends զեկույցների վրա 3 անվանակարգում՝ որոնում համացանցում, Google News-ում և YouTube-ում:

Որոնումների տվյալները վկայում են, որ սփիներների հանդեպ հետաքրքրության գագաթնակետը արձանագրվեց մայիսի սկզբին, ԱՄՆ-ում ՝ մայիսի 6-ին: Նորություններում սփիներն առավել հաճախ սկսեց հիշատակվել հաջորդ շաբաթներին, իսկ պահանջարկի գագաթնակետը մայիսի 18-ին էր:

YouTube-ում որոնումների վիճակի հետազոտությունը ցույց է տվել, որ հետաքրքրությունը սփիներների նկատմամբ թուլանում է, YouTube-ում պահանջարկի գագաթնակետը գրեթե նույն շրջանում էր, ինչ համացանցում:

Հոդվածում նշվում է, որ չնայած սփիներների վերաբերյալ մեծաթիվ տեսահոլովակների, ակնհայտ է, որ նորաձև խաղալիքի հանդեպ հետաքրքրությունը մարում է:

Fidget Hand Spinner-ը հակասթրեսային խաղալիք է, որը հայտնագործվել է 1990-ականներին, սակայն ճանաչում է ստացել միայն 2017ժճ մայիսին՝ իսկական հիթ դառնալով: Խաղալիքը կարելի է ուղղակի պտտել, երկու մատով բռնելով կենտրոնական մասից: Անվանումը գալիս է անգլերեն spin՝ պտտել, բառից:

Հղումներ թեմայով.
 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---