Համանախագահ. ՄԽ-ն հուսով է, որ կողմերը կշարունակեն քաղաքական երկխոսությունը

Համանախագահ. ՄԽ-ն հուսով է, որ կողմերը կշարունակեն քաղաքական երկխոսությունը

PanARMENIAN.Net - ԵԱՀԿ Մինսկի խումբը հուսով է, որ ղարաբաղյան հակամարտության կողմերը կշարունակեն քաղաքական երկխոսությունը: Այդ մասին հայտարարել է ՄԽ ռուս համանախագահ Իգոր Պոպովը:

«Եվ Բաքվում, և Երևանում քննարկումներ են եղել քաղաքական երկխոսության վերսկսման վերաբերյալ: Քննարկումների արդյունքում կարելի է գալ այն եզրակացության, որ երկու երկրի նախագահները կողմ են խաղաղ բանակցությունների շարունակմանը»,-ասել է Բաքվում ռուս համանախագահը, հայտնում է ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը:

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը (ՌԴ), Ստեֆան Վիսկոնտին (Ֆրանսիա), Ռիչարդ Հոգլանդը (ԱՄՆ) գտնվում են Բաքվում, որտեղ հանդիպել են այդ երկրի նախագահ Իլահմ Ալիևի հետ: Մինչ ադյ նրանք այցելել են Հայաստան և Արցախի Հանրապետություն, որտեղ նրանց ընդունել է Արցախի նախագահ Բակո Սահակյանը: Երևանում նրանք հանդիպել են ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի, արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի, պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի հետ:

Բակո Սահակյանի հետ հանդիպումից հետո, լրագրողների հետ ճեպազրույցում ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահ Իգոր Պոպովն ասել էր, որ համանախագահների հայտարարություններն ուղղված են սահմանին լարվածությունը կանխելուն: «Մեր հայտարարությունները եղել են հասցեական, ինչի նպատակն է պահպանել խնդրի խաղաղ կարգավորման գործընթացը»,- նշել էր Պոպովը:

ԵԱՀԿ Միսնկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը ՌԴ-ից, Ստեֆան Վիսկոնտին Ֆրանսիայից ու Ռիչարդ Հոգլանդն ԱՄՆ-ից մայիսի 18-ին հայտարարություն են տարածել վերջին օրերին ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում իրավիճակի սրման վերաբերյալ՝ առաջին անգամ հասցեական քննադատություն հնչեցնելով հրադադարի ռեժիմը խախտող ու սադրանքների դիմող Ադրբեջանի հասցեին. «Տարբեր վստահելի աղբյուրներից ստացված տեղեկատվության համաձայն, մայիսի 15-ին Ադրբեջանի ԶՈւ-ն շփման գծի ուղղությամբ հրթիռ է արձակել՝ հարվածելով ռազմական տեխնիկային»:

Ընթերցեք նաև. ԵԱՀԿ ՄԽ համանախագահներն Արցախում են. Քննարկվել է հակամարտության կարգավորումը

 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---