ՀՀ-ն կաշխուժացնի Կիպրոսի հետ տնտեսական կապերը

ՀՀ-ն կաշխուժացնի Կիպրոսի հետ տնտեսական կապերը

PanARMENIAN.Net - Վարչապետ Կարեն Կարապետյանն ընդունել է Կիպրոսի Հանրապետության նախագահի արտերկրյա և հումանիտար հարցերով հանձնակատար Ֆոտիու Ֆոտիսին:

Վարչապետը նշել է, որ Հայաստանը կարևորում է Կիպրոսի հետ պատմական բարեկամության վրա հիմնված միջպետական հարաբերությունների շարունակական զարգացումը թե´ երկկողմ, թե´ բազմակողմ ձևաչափերով: Նշելով, որ այդ գործում ուրույն ներդրում ունի Կիպրոսի կենսունակ հայ համայնքը՝ Կարապետյանը ողջունել է ՀՀ սփյուռքի նախարարության ու Կիպրոսի հումանիտար և արտերկրյա հարցերով նախագահի հանձնակատարի գրասենյակի միջև Փոխըմբռնման հուշագրի ստորագրումը:

Վարչապետն անդրադարձել է երկկողմ տնտեսական կապերի աշխուժացման հարցին՝ կարևորելով առկա ներուժի իրացումը, գործարար շփումների խթանման, զբոսաշրջության զարգացման և փոխգործակցության խորացման ուղղությամբ քայլերը: Կառավարության ղեկավարը խոսել է նաև Հայաստան-Եվրամիություն հարաբերությունների հետագա զարգացման և ԵՄ շրջանակում Հայաստան-Կիպրոս համագործակցության մասին:

Ֆոտիու Ֆոտիսի խոսքով՝ հայ-կիպրական հարաբերություններն ավելի քան բարեկամական են, քանի որ դրանց հիմքում ընկած են պատմական, մշակութային և կրոնական ամուր կապերը: Նշելով, որ Կիպրոսի կառավարությունը բազմաթիվ ծրագրերով աջակցում է կիպրահայ ակտիվ համայնքին իր կենսունակությունը պահպանելու գործում՝ նա կարևորել է Փոխըմբռնման հուշագրի ստորագրումը, որը կխթանի երկու երկրների սփյուռքյան կազմակերպությունների միջև համագործակցությունը:

Կիպրոսի նախագահի արտերկրյա և հումանիտար հարցերով հանձնակատարը նշել է նաև, որ Կիպրոսը շահագրգռված է Հայաստան-Եվրամիություն համագործակցության հետագա խորացմամբ և հնարավորինս կաջակցի այդ գործընթացին: Պարոն Ֆոտիսն ասել է, որ առկա են անհրաժեշտ բոլոր նախադրյալները տնտեսության, առևտրի, զբոսաշրջության և փոխշահավետ այլ ոլորտներում ևս համագործակցությունը զարգացնելու համար:

Հունիսի 19-ին ՀՀ սփյուռքի նախարարությունում տեղի ունեցավ փոխըմբռնման հուշագրի ստորագրում Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարարության և Կիպրոսի Հանրապետության նախագահի արտերկրյա և հումանիտար հարցերով հանձնակատարի գրասենյակի միջև:

 Ուշագրավ
Նա նշել է, որ այժմ միայն ինստիտուցիոնալ բարեփոխումներ և բովանդակային աշխատանք պետք է արվի
Նա նշել է, որ երկրների միջև ռազմատեխնիկական համագործակցությունը երկար ավանդույթ ունի
Նա չկար ՀՀ վերադարձած հայ գերիների թվում, թեև ավելի վաղ Ադրբեջանում հրապարակած ցուցակում նրա անունն ընդգրկված էր
Փաշինյանի հեռախոսազրույցը Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ
---