// IP Marketing video - START// IP Marketing video - END

Հայ երաժիշտը՝ Shen Yun Performing Arts-ի 5 կազմակերպությունից մեկի նվագախմբի կոնցերտմայստեր

Հայ երաժիշտը՝ Shen Yun Performing Arts-ի 5 կազմակերպությունից մեկի նվագախմբի կոնցերտմայստեր

PanARMENIAN.Net - Բազմաթիվ երկրների ամենահեղինակավոր համերգասրահներում հանդես եկած ամերիկաբնակ երաժիշտ Ստեփան Խալաթյանը վերջին տարիներին աշխատում է որպես ԱՄՆ-ի Shen Yun Performing Arts-ի 5 կազմակերպությունից մեկի նվագախմբի կոնցերտմայստեր, ինչպես նաև Shen Yun Symphony Orchestra-ի երկրորդ ջութակների կոնցերտմայստերը:

«2013 թվականին տրոմբոնահար ընկերոջս` Կարեն Խաչատրյանի միջոցով, տեղակացա Նյու-Յորքում գտնվող Shen Yun Performing Arts-ի կազմակերպության մասին: Դա հինգ կազմակերպությունից բաղկացած ընկերություն է, որը ներկայացնում է չինական արվեստը` պարի և 3D անիմացիաների միջոցով, նվագախմբի կենդանի նվագակցությամբ և շրջագայում է աշխարհով մեկ: 2014-ին մասնակցում եմ լսումների և զբաղեցնում Shen Yun Performing Arts-ի հինգ կազմակերպություններից մեկի նվագախմբի կոնցերտմայստերի, ինչպես նաև ամբողջ աշխարհի ամենահեղինակավոր համերգասրահներում հանդես եկող Shen Yun Symphony Orchestra- ի երկրորդ ջութակների կոնցերտմայստերի պաշտոնները: Այդպես հայտնվեցի Միացյալ Նահանգներում»,- նշում է ջութակահարը:

Ստեփան Խալաթյանը վերջին 4 տարվա ընթացքում համերգներով հասցրել է հանդես գալ Հյուսիսային Ամերիկայի 51 նահանգից 37-ի լավագույն համերգասրահներում` Carnegie Hall, Chicago Symphony Center, Boston Symphony Hall, John F. Kennedy Center և այլն, ինչպես նաև Մեքսիկայի, Կոլումբիայի, Արգենտինայի հեղինակավոր հարթակներում: Այս տարվա 4.5 ամսում նվագախումբը 77 համերգ է ունեցել:

«Shen Yun Performing Arts-ի մյուս նվագախմբերում էլ հայ երաժիշտներ կան` տրոմբոնահար Կարեն Խաչատրյանը, կլարնետահար Մհեր Մնացականյանը, ջութակահարներ` Աշոտ Դումանյանն ու Արսեն Կետիկյանը, կոնտրաբասահար Տիգրան Ոսկանյանը: Անցյալ տարի մեզ միացավ դիրիժոր, կոնտրաբասահար Վարդան Հակոբյանը: Շատ մեծ հպարտություն եմ ապրում, որ չինական կազմակերպության, չինական նվագախմբի դիրիժորական վահանակի մոտկանգնած է հայ երաժիշտը: Հուսով եմ, միասնական ջանքերով կկարողանանք ներկայանալ հայ հանդիսատեսին»,-նշում է նա:

Ստեփան Խալաթյանը ջութակ նվագում է 6 տարեկանից: Հայրը` Հակոբ Խալաթյանը, քամանչահար, գեղանկարիչ է, մայրը` Աննա Խալաթյանը, թավջութակահար: Սովորել է Երևանի Ալ. Սպենդիարյանի անվան երաժշտական դպրոցում`Էդուարդ Մարգարյանի, այնուհետև` Արմեն Ճենտերեճյանի դասարաններու: 2004 թվականին ընդունվել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա, որտեղ ուսանել է ներկայիս ռեկտոր, պրոֆեսոր Շահեն Շահինյանի դասարանում, հետո`մագիստրատուրայում: Չնայած երիտասարդ տարիքին, ջութակահարի կենսագրականը բավականին պատկառելի է: Որպես ուսումնական կվարտետի անդամ` համերգներով հանդես է եկել Մ. Սարյանի և Ավ. Իսահակյանի տուն-թանգարաններում: 2006 թվականին Ստեփանն իր հոր հետ տրիոյով, կվարտետով ու կվինտետով հանդես է եկել նրա 50-ամյա հոբելյանին նվիրված համերգին:

Առանձին ու կարևոր ժամանակահատված կապված է Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբի հետ, որտեղ Ստեփանը աշխատել է որպես երկրորդ ջութակների կոնցերտմայստեր: Աշխարհը բացում է ջութակահարի արջև իր դռներն ու 2007-2014 թթ., գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի հետ, համերգներով ելույթ է ունենում տարբեր երկրներում` Ֆրանսիա, Գերմանիա, Բելգիա, Արաբական Էմիրություններ և այլվայրերում:

Նույն ժամանակահատվածում, նվագախմբի կազմում մասնակցել է Վալերի Գերգիևի հիմնադրած մոսկովյան «Զատկի» փառատոնին, ինչպես նաև 2009-ին Գերգիևի ղեկավարությամբ Մարիինյան նվագախմբի կազմում կատարել է Է.Միրզոյանի սիմֆոնիան: Երիտասարդական նվագախմբի հետ Խալաթյանը հանդես է եկել իտալական հանրահայտ Musica Riva փառատոնին:

Ստեփանը հասցնում է նաև միջազգային բեմերում հանդես գալ և ներկայացնել հայ կոմպոզիտորների ստեղծագործությունները:

 Ուշագրավ
Հոդվածի հեղինակը «Նռան գույնը» համարում է ռեժիսորի ամենաազդեցիկ ու վիճահարույց ֆիլմը
Նա կմասնակցի Արամ Խաչատրյանի անվան V միջազգային փառատոնի բացմանը
Միայն վերջին 2 տարվա մեջ Հայաստանում չեն կայացել Իրինա Ալեգրովայի, «Լենինգրադ» խմբի, Էրոս Ռամազոտիի, «Ռուկի վվերխ» խմբի համերգները
«Մենք նույնիսկ տոմսերի գները իջեցրիքն մինչև 3000 դրամ, հույս ունենալոով, որ այդ դեպքում ավելի շատ մարդիկ իրենց կկարողանան թույլ տալ համերգի գնալ, սակայն մեր հույսերը չարդարացան»,-ասել է Հոկտանյանը