// IP Marketing video - START// IP Marketing video - END

Ridus. Հայ խաղաղապահները օտար լեզուների են տիրապետում և լավ բանակցողներ են

Ridus. Հայ խաղաղապահները օտար լեզուների են տիրապետում և լավ բանակցողներ են

PanARMENIAN.Net - ՀԱՊԿ երկրներից միայն Հայաստանը խաղաղապահներ ունի տեղակայված արտերկրում՝ ՀՀ «երկնագույն սաղավարտները» ծառայում են Աֆղանստանում (65 սպա և պայմանագրային), Կոսովոյում (40), Լիբանանում (32): Այս մասին գրում է Ridus հանդեսը, որը հրապարակել է ՏԱՍՍ-ի ռազմական մեկնաբան Վիկտոր ԼԻտովկինը զրուցել է հայ խաղաղապահների բրիգադի հրամանատար, գեներալ-մայոր Արթուր Սիմոնյանի հետ:

Հոդվածի հեղինակը գրում է, որ հայ խաղաղապահների առավելությունն այն է, որ նրանք զինվորականներին անհրաժեշտ հմտություններից ու գիտելիքներից բացի, բոլորը տիրապետում են օտար լեզուների: Չհաշված հայերենն ու ռուսերենը, շատերը խոսում են անգլերեն, գերմաներեն, ֆրանսերեն, իտալերեն և հունարեն:

Ըստ հեղինակի, հայ խաղաղապահները նաև աշխատում են հարթել բախումները, երբ այդպիսիք լինում են: Հոդվածի հեղինակն անդրադառնում է ուշագրավ մի դեպքի, որը տեղի է ունեցել 2014-ին Լիբանանի և Իսրայելի սահմանին, որտեղ կռվի էին բռնվել երկու գյուղի բնակիչներ: Նույնիսկ կրակոցներ են հնչել: Բռնկման համար առիթ է հանդիսացել կտրված ծառը: ՄԱԿ գրեթե բոլոր դիտորդները, որոնք հերթապահում էին սահմանին, հեռացել են դեպքի վայրից, առավել ևս, որ ըստ հրահանգի, արգելված է միջամտել բախմանը՝ կարևոր է զեկուցել բարձրաստիճան ատյաններին և հետանալ...ինչ ուզում է լինի:

Բայց ինչպես հետո Արթուր Սիմոնյանին է պատմել իտալացի գեներալը, այդպես կվարվեին գուցե օրինապաշտ եվրոպացիները կամ ասիացիները, բայց հայը չէր կարող անտարբեր մնալ: Հայ խաղաղապահ, մայոր Աշոտ Զախարյանը, որը պատասխանատու էր սահմանի այդ հատվածի համար, նետվել է կռվողների ամբոխի մեջ, մի կողմ հրել բոլորին, կանչել է գյուղերի ավագներին բանակցությունների, ինչ-որ բան շշնջացել նրանց: Մեկ ժամ անց ամբոխը ցրվել է, իսկ հետո նոր ծառ են տնկել: «Ո՞վ կարող է միաժամանակ պայմանավորվել և արաբների, և հրեաների հետ: Միայն հայը »,-կատակել են զինվորականները:

Նշվում է, որ խաղաղապահ գործողություններին արտերկրում մասնակցելու համար 3.740 հայ խաղաղապահ պարգևատրվել է օտար երկրների մեդալներով: Իսկ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ժամանակին ԱՄՆ նախագահ Ջորջ Բուշ կրտսերից շնորհակալական նամակ է ստացել Իրաքում և Կոսովոյում հայ խաղաղապահների ծառայության համար:

«Յուրաքանչյուր հայ խաղաղապահ Հայաստանի դեսպանն է այն երկրում, որտեղ կատարում է իր պարտքը: Մենք հպարտ ենք, որ մեր շնորհիվ մեզ գիտեն և հարգում են աշխարհում»,-ասել է գեներալ Սիմոնյանը:

Հայերը մասնակցում են խաղաղապահ առաքելություններին 2001-ից: Ամենից շատ հայ սպաներ անցել են Աֆղանստանով՝ 2200 զինծառայող:

 Ուշագրավ
Չվերթները կիրականացվեն յուրաքանչյուր երեքշաբթի և հինգշաբթի օրերին
Տոմսի արժեքը 1.000 դրամ է: Այն հնարավոր է ձեռք բերել հունիս 12-ից
Բժիշկների թվում է Ֆրեզնո քաղաքից վիրաբույժ Ջոն Գարին, որի համար սա հնարավորություն է մոտ 30 տարի անց վերադառնալ Հայաստան
Մի շարք կուսակցություններ դատապարտել են 20-րդ դարի առաջին ցեղասպանությունը