ԱԳ նախարար. ՀՀ-ԵՄ համաձայնագիրը կստորագրվի գալիք գագաթնաժողովի ընթացքում

ԱԳ նախարար. ՀՀ-ԵՄ համաձայնագիրը կստորագրվի գալիք գագաթնաժողովի ընթացքում

PanARMENIAN.Net - Հայաստանը հավատարիմ է մնում Արևելյան գործընկերության շրջանակներում ԵՄ հետ համատեղ ջանքերին, ինչպես գալիք գագաթնաժողովի, այնպես էլ հետագա համագործակցության համատեքստում: Այս մասին Արևելյան գործընկերության նախարարական հանդիպմանն այս մասին ասել էԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը։

ԱԳՆ մամուլի ծառայության հաղորդմամբ, Նալբանդյանը նշել է, որ վերջին երկու տարվա ընթացքում ակտիվորեն աշխատել են Ռիգայի հռչակագրի դրույթների իրականացման ուղղությամբ և կարողացել կյանքի կոչել Հայաստանին վերաբերող գրեթե բոլոր փոխադարձ հանձնառությունները, մասնավորապես` միացումը COSME և Հորիզոն-2020 ծրագրերին, Ընդհանուր ավիացիոն գոտու մասին պայմանագրի, ինչպես նաև «Ստեղծագործ Եվրոպայի» շուրջ բանակցությունների մեկնարկը, որոնք մտադիր են շուտով ավարտին հասցնել:

«Կան նաև որոշ առկախ հարցեր, որոնց ուղղությամբ ակնկալում ենք աշխատանքներ իրականացնել, ներառյալ մուտքի արտոնագրի ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկը: Այս առումով ակնկալում ենք ԵՄ անդամ-պետությունների հստակ աջակցությունը: Համեմատաբար կարճ ժամանակահատվածում մենք կարողացանք ավարտել Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի շուրջ բանակցությունները, ինչի մասին փետրվար ամսին Բրյուսելում հայտարարեցին նախագահներ Սարգսյանը և Տուսկը: Տեքստը նախաստորագրվել է, և ակնկալում ենք այն ստորագրել գալիք գագաթնաժողովի ընթացքում»,- ասել է ԱԳ նախարարը:

Ավելի վաղ հաղորդվել է, որ ՀՀ ԱԳՆ-ն ակնկալում է՝ 2017-ի աշնանը՝ Բրյուսելում կայանալիք ԵՄ Արևելյան գործընկերության գագաթնաժողովի ժամանակ, կստորագրվի Հայաստանի և Եվրոպական միության միջև Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը:

Նալբանդյանը հավելել է, որ գրեթե զուգահեռաբար քննարկել են և համաձայնության եկել 2017-2020թթ. Գործընկերության առաջնահերթությունների շուրջ. «Այս երկու կարևոր փաստաթղթերը կառաջնորդեն Հայաստան-ԵՄ գործընկերությունն առաջիկա տարիներին և կօգնեն մեզ ամրապնդելու մեր փոխշահավետ համագործակցությունը»:

Մարտի 21-ին Երևանում նախաստորագրվել է Հայաստանի և Եվրոպական միության միջև Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը:

 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---