Ապրիլյան պատերազմի հետևանքով Արցախից 2.000 մարդ է տեղափոխվել ՀՀ

Ապրիլյան պատերազմի հետևանքով Արցախից 2.000 մարդ է տեղափոխվել ՀՀ

PanARMENIAN.Net - Նախորդ տարվա ապրիլին ղարաբաղյան հակամարտության սրման արդյունքում ավելի քան 2.000 մարդ Լեռնային Ղարաբաղից տեղափոխվել է Հայաստան՝ Արցախի բնակչության 1.3%-ը: Փախստականի համաշխարհային օրվա և «Մենք կանգնած ենք Փախստականների կողքին» քարոզարշավի կապակցությամբ լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասել է Հայաստանում Միավորված ազգերի կազմակերպության Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի (ՄԱԿ ՓԳՀ) ներկայացուցիչ Քրիստոֆ Բիրվիրթը:

Նա նշել է, որ նրանց մեծամասնությունը կանայք, երեխաներ և տարեցներ էին, իսկ տղամարդիկ մնացել էին՝ պաշտպանելու իրենց տները կամ մասնակցելու գործողություններին: Հայաստան եկածներից շատերը կացարան են գտել իրենց բարեկամների կամ ընտանիքի ընկերների մոտ, ովքեր, նրա խոսքով, հիմականում պատկանում են հասարակության ցածր խավին, գրում է Panorama.am-ը:

Քրիստոֆ Բիրվիրթը նշել է, որ ՄԱԿ-ի ՓԳՀ-ն տպավորել է տեղահանված անձանց ցուցաբերած աջակցության և հյուընկալության մակարդակը. հասարակության բոլոր շերտերում հյուրընկալության բարձր մակարդակ են արձանագրել: Նա նաև նշել է, որ իրավիճակը դրդել է ՄԱԿ-ի ՓԳՀ-ին անհապաղ ներգրավվածություն ցուցաբերել:

ՀՀ-ում ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի ներկայացուցչի խոսքով, ԼՂ-ի տեղահանված անձանցից շատերը ի վիճակի են եղել վերադառնալ. 2016-ի տարեվերջի տվյալներով 573 անձ (172 ընտանիք), հիմնականում հակամարտությունից տուժած գյուղից՝ Թալիշից, շարունակում են մնալ տեղահանված, քանի որ Թալիշը դեռ անվտանգ չէ:

2016-ի ապրիլի 2-ի վաղ առավոտյան, Ադրբեջանը լայնամասշտաբ ռազմական գործողություն սանձազերծեց Արցախի Հանրապետության հետ շփման գծի ամբողջ երկայնքով: Առճակատումը տևեց 4 օր՝ հետագայում ստանալով Քառօրյա պատերազմ կամ Ապրիլյան պատերազմ անվանումը։ Առավել թեժ մարտեր են ընթացել ռազմաճակատի վերածված առաջնային գծի հարավային՝ Հադրութի, և հյուսիսարևելյան՝ Մարտակերտի ուղղություններով։Ադրբեջանական կողմը լայնածավալ հարձակողական գործողություններում կիրառեց իր զինանոցում եղած ռազմական տեխնիկայի գրեթե բոլոր հնարավոր տեսակները։

Ապրիլի 2-5-ն ընթացած մարտական գործողությունների ընթացքում հայկական կողմի կորուստները կազմել են 64 զինծառայող, 13 կամավորական, 4 քաղաքացիական անձ (81 կորուստ) և 120-ից ավել վիրավոր (ևս 9 զինածայող զոհվել և մահացել էր պատահարների արդյունքում ակտիվ մարտական գործողությունների դադարեցումից հետո, մինչև ապրիլի 13-ը ընկած ժամանակահատվածում, մի քանիսը՝ մահացել ավելի ուշ, հոսպիտալներում): Պետդեպի հայտնած տվյալներից հետևում է, որ, 81 հայկական զոհերից բացի, մոտ 270 ադրբեջանցի զոհ է եղել:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---