Apple-ի առաջին համակարգիչն աճուրդում վաճառվել է $355.000

Apple-ի առաջին համակարգիչն աճուրդում վաճառվել է $355.000

PanARMENIAN.Net - Christie’s աճուրդի տունը վաճառել է Apple-ի առաջին, 1976-ից դեռ աշխատունակ Apple I 6 համակարգիչներից մեկը: Սարքը վաճառվել է 355.000 դոլարով:

Նշվում է, որ սա ամենաբարձր գինը չէ համակարգչի համար: 2013-ին նման մոդելը վաճառվել էր 671.000 դոլարով, իսկ 2014-ին՝ 905.000 դոլար: Համեմատության համար՝ նույն աճուրդում 1944թ. «Էնիգմա» ծածկագրող սարքը վաճառվել է 547.000 դոլարով, գրում է Lenta.ru-ն CNET-ի վրա հղումով:

Համակարգիչը մշակվել էր և հավաքվել Apple-ի համահիմնադիր Սթիվ Վոզնյակի կողմից իր անձնական օգտագործման համար: Համակարգիչը պատրաստի պլատայի տեսքով վաճառվում էր 666,66 դոլարով (ըստ լեգենդի, գինը նշանակել էր Վոզնյակը, որը սիրում էր «կրկնվող թվեր»): Օգտատերը պետք է ինքնուրույն ավելացներ կորպուսը, էկրանը, ստեղնաշարը և սնուցման աղբյուրը:

Ընդամենը թողարկվել է մոտ 200 Apple I: Այս պահի դրությամբ պահպանվել է ընդամենը 63 համակարգիչ, որից 6-ը՝ աշխատունակ է:

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---