Սվիտալսկի. ԵՄ-ՀՀ համաձայնագիրն, ամենայն հավանականությամբ, կստորագրվի նոյեմբերին

Սվիտալսկի. ԵՄ-ՀՀ համաձայնագիրն, ամենայն հավանականությամբ, կստորագրվի նոյեմբերին

PanARMENIAN.Net - ԵՄ-Հայաստան համաձայնագիրն, ամենայն հավանականությամբ, կստորագրվի նոյեմբերին Բրյուսելում տեղի ունենալիք Արևելյան գործընկերության գագաթնաժողովի ժամանակ: Այդ մասին լրագրողների հետ հանդիպմանն ասել է ՀՀ-ում Եվրամիության առաքելության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին:

«Հաստատում եմ, որ նախապատրաստական քայլերը` միտված ընդլայնված և խորացված համաձայնագրի նախաստորագրմանն, ընթացքի մեջ են և կբացահայտեմ ձեզ համար, որ Եվրամիությունն ավարտել է այն վարժանքը, որը կոչվում է տեխնիկական և իրավական շտկումներ: Սա այն գործընթացն է, որի ընթացքում իրավական և այլ ծառայությունները հաստատում են բոլոր դրույթներն ու եզրույթները, որոնք օգտագործված են համաձայնագրում:Նման գործընթաց է տեղի ունենում հայկական կողմում, հետևաբար, կարծում եմ, որ կարող ենք լավատես լինել և այն հույսը, որ արտահայտել է Էդվարդ Նալբանդյանը համաձայնագիրը Արևելյան գործընկերության ժողովի ընթացքում նոյեմբերին ստորագրելու վերաբերյա, կիրականացվի», - ասել է Սվիտալսկին, հայտնում է Aysor.am-ը:

«Համեմատաբար կարճ ժամանակահատվածում մենք կարողացանք ավարտել Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի շուրջ բանակցությունները, ինչի մասին փետրվար ամսին Բրյուսելում հայտարարեցին նախագահներ Սարգսյանը և Տուսկը: Տեքստը նախաստորագրվել է, և ակնկալում ենք այն ստորագրել գալիք գագաթնաժողովի ընթացքում»,- ասել է ԱԳ նախարար Նալբանդյանը:

Նա նշել է, որ Հայաստան-ԵՄ հարաբերությունների օրակարգում երկրորդ կարևոր տարրը գործընկերության առաջնահերթություններն են:

«Սա քաղաքական պարտավորեցնող փաստաթուղթ է, որում մենք ընդգծում ենք այն ուղիները, որոնցով կընթանա մեր համագործակցությունն առաջիկա տարիներին: Հայաստանն առաջին երկիրն էր, որ սկսեց բանակցություններն այս նոր տիպի փաստաթղթի վրա և ես շատ գոհ եմ, որ բանակցությունները տեխնիկական մասով ավարտված են: Մենք կարող ենք ակնկալել առաջիկա օրերին, որ ԵՄ-Հայաստան համագործակցության խորհուրդը գրավոր ընթացակարգով կընդունի գործընկերության առաջնահերթությունները: Չեմ կարող բացահայտել դրանց բովանդակությունը, բայց փաստաթուղթը հիմնված է Ռիգայի չորս առաջնահերթությունների վրա», - ասել է ԵՄ դեսպանը:

Մարտի 21-ին Երևանում նախաստորագրվել է Հայաստանի և Եվրոպական միության միջև Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը:

Ընթերցեք նաև.Սվիտալսկի. Եթե մեր աջակցությունն այլևս ցանկալի չէ, մենք մեր ներկայությունը չենք պարտադրի

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---