ԵԼՔ-ը միջնորդում է կալանքից ազատել Անդրիաս Ղուկասյանին

ԵԼՔ-ը միջնորդում է կալանքից ազատել Անդրիաս Ղուկասյանին

PanARMENIAN.Net - ԵԼՔ խմբակցությունը ՀՀ գլխավոր դատախազին ուղղված գրություն է պատրաստել, որով միջնորդում է «Ոտքի Հայաստան» նախաձեռնության անդամ Անդրիաս Ղուկասյանին ազատ արձակել կալանքից:

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը:

«ԵԼՔ-ի պատգամավորները պատրաստ են նաեւ հանդես գալ որպես Անդրիաս Ղուկասյանի երաշխավոր: Առավոտյան գրությունը կուղարկվի ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին», - գրել է Փաշինյանը:

Հունիսի 14-ին Նիկոլ Փաշինյանն այցելել է «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ, որտեղ հանդիպել է «Ոտքի Հայաստան» նախաձեռնության անդամ Անդրիաս Ղուկասյանին:

2016 թվականի հուլիսի 31-ին Անդրիաս Ղուկասյանը կալանավորվեց Սարի թաղում զանգվածային անկարգություններ կազմակերպելու մեղադրանքով և անազատության մեջ է գտնվում:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---