ՀՀ-ում «Բարսելոնայի» ֆան-ակումբը պաշտոնական կարգավիճակ է ստացել20 հունիսի 2017 - 18:33 AMT PanARMENIAN.Net - Հունիսի 19-ին կայացել է կատալոնական «Բարսելոնայի» տնօրենների խորհուրդը, որի ընթացքում ակումբի ներկայացուցիչները ամփոփել են տարին, խոսել նվաճումների մասին և կայացրել մի քանի որոշում: Խորհուրդը հայտարարել է 12 նոր պաշտոնական «պենյաների» բացման մասին, որոնցից մեկը՝ Կատալոնիայում, երկուսը՝ Իսպանիայում, մեկը՝ Հայաստանում և 8-ը՝ այլ երկրներում: Այս մասին տեղեկացնում է V Sport TV-ի մարզական մեկնաբան, Բուքմեյքերների ռեյտինգ կայքի հայկական տարբերակի գլխավոր խմբագիր Սպարտակ Պետրոսյանը։ Այդպիսով պաշտոնական ֆան ակումբների թիվը հասել է 120-ի, վերջին ութ տարիներին Իսպանիայից դուրս «պենյաների» քանակը երկու անգամ աճել է: «Այսպիսով, շուրջ մեկ տարվա բանակցություններից, թղթաբանությունից հետո վստահ կարող ենք ասել՝ մենք «Բարսելոնայի» առաջին պաշտոնական ֆան ակումբն ենք Հայաստանում: Զավեշտալի է, որ մեր քաղաքի անունը «Բարսելոնայի» պաշտոնական կայքում սխալ է գրված: Մեզ միանալու և անդամագրության մասին բոլոր մանրամասները կարող եք գտնել այստեղ:», - գրել է Պետրոսյանը: Փետրվարի 2-ին պաշտոնապես հայտարարվեց, որ Պենյա Բլաուգրանա Երևանը Հայաստանում գրանցվել է որպես շահույթ չհետապնդող հասարակական կազմակերպություն՝ հիմք ընդունելով «Բարսելոնայի» կողմից առաջադրված պահանջները: Տեղեկացվեց նաև, որհունիսի ընթացքում սպասվում է վերջնական հաստատմանը: Հունիսին լիցենզիան կլինի Երևանում: Ուշագրավ Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա | ՄԻՊ աշխատակազմը մայիսի 9-ին արտակարգ ռեժիմով է աշխատելու Նշվել է, որ անթույլատրելի է որևէ պարագայում ոստիկանության ծառայողների կողմից անհամաչափ ուժի գործադրումը Ադրբեջանի մեջլիսում մտահոգ են այդ երկրի պաշտոնյաների դեմ ԱՄՆ հնարավոր պատժամիջոցների հեռանկարով Օրուջն ասել է, թե կարելի է «Փաշինյանին հրավիրել Բաքու, բայց փակել մուտքը երկիր պատժամիջոցների կողմնակիցների համար» ԱԳՆ․ ՀՀ-ն չի մասնակցի ՀԱՊԿ գործունեության ֆինանսավորմանը Ուշակովն ավելի վաղ ասել էր, որ Հայաստանը պատրաստվում է ձեռնպահ մնալ ՀԱՊԿ-ի ֆինանսավորումից Սյունիքի Շաքի գյուղի մոտ կկառուցվի մաքսային և լոգիստիկ կենտրոն Կենտրոնը հագեցված է լինելու լաբորատոր սարքավորումներով և պարագաներով, սկանավորման սարքերով |