Բաղդասարյանը՝ Սվիտալսկու քննադատության մասին. «Օգնություն տալ չի նշանակում միջամտել ներքին գործերին»

Բաղդասարյանը՝ Սվիտալսկու քննադատության մասին. «Օգնություն տալ չի նշանակում միջամտել ներքին գործերին»

PanARMENIAN.Net - ԵՄ կողմից ՀՀ-ին աջակցությունը չի նշանակում երկրի ներքին գործերին միջամտություն: Այս մասին ԱԺ-ում ասել է ՀՀ ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը՝ անդրադառնալով Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Պյոտր Սվիտալսկու քննադատություններին:

«Օգնություն տալ չի նշանակում, որ հետո պետք է այդ օգնությունը շահարկել, անընդհատ միջամտել ներքաղաքական խնդիրներին և հարցերին»,- ասել է Սվիտալսկին, գրում է Panorama.am-ը:

Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Պյոտր Սվիտալսկին հունիսի 15-ին «Ընտրական զարգացումները Հայաստանում. Քաղված դասերը և հետագա քայլերը» թեմայով համաժողովում հայտարարեց, որ տեղի ունեցած վերջին խորհրդարանական ընտրությունները «կատարյալ» չեն եղել: Իշխանությանն այս հայտարարությունը, մեղմ ասած, դուր չեկավ:

«Լրատվամիջոցներում հրապարակումներ եղան այն մասին, թե բարոյական ինչպիսի ճգնաժամ կա դպրոցներում՝ փող բաժանելու դեպքեր, մարդիկ ծեծի են ենթարկվել, ընդհանրապես` խայտառակ դեպքեր։ Մասնավոր հիմնարկների աշխատողները բռի, անկիրթ վերաբերմունքի են արժանացել` ձայն բերելու համար: Բուժհասըտատություններից մեկում հիվանդների փոխարեն քվեարկել են բժիշկները: Սրանք անընդունելի երևույթներ են, որոնք պետք է վերացվեն», - ասել էր Սվիտալսկին:

Միաժամանակ նա նշել է, որ դիտողություններն իրենք ընդունում են, քննարկում են և չեն ասում, որ ամեն ինչ կատարյալ է:

Բաղդասարյանի կարծիքով, Սվիտալսկու հայտարարությունները չեն ազդի ՀՀ-ԵՄ հարաբերությունների վրա. «Անհնար է այս ընտրական պրոցեսի աճը նախորդների նկատմամբ չնկատել: Հայտարարությունների տարբեր ոճեր կան, կարող են անհանգստություն հայտնել, բայց անմիջապես չի կարելի նման քննադատություններ հնչեցնել, ինչպես օրինակ, Կենտրոնական ընտրական հանձնաժողովի գործառույթների հետ կապված, որը որևէ ձևով չէր կարող ազդեցություն ունենալ ընտրական պրոցեսների վրա»:

Նա նշել է, որ Սվիտալսկու հայտարարությունների տոնայնությունից կարելի էր որոշակիորեն հանգել, որ Հայաստանի ներքին գործերին միջամտելու ցանկություն կար, իսկ իրենց նպատակն է, որ միջազգային գործընկերները դիտարկումներ, դիտողություններ անեն, անհանգստություններ հայտնեն:

Կարդացեք նաև՝ Սվիտալսկի VS ՀՀ իշխանություններ. Ընտրությունների մասին բանավեճը՝ մեջբերումներով

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
Այն ենթադրում է տարբեր տեսակի աջակցություններ պետություններին՝ տեխնիկական, ոչ մահաբեր զինատեսակների տրամադրում
---