«Նեզավիսիմայա գազետա». Արցախը կրկին պատերազմի շեմին է

«Նեզավիսիմայա գազետա». Արցախը կրկին պատերազմի շեմին է

PanARMENIAN.Net - Ղարաբաղյան հակամարտության գոտում հերթական սրացման արդյունքում հայկական կողմը 2 օրում 4 զոհ է տվել, չճանաչված Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը մեղադրել է Բաքվին ահաբեկչության մեջ և խոստացել է անհամաչափ պատասխան տալ: Այսպես է սկսում հոդվածը ռուսական «Նեզավիսիմայա գազետան» «Արցախը կրկին պատերազմի շեմին է» վերնագրված հոդվածում՝ անդրադառնալով վերջին օրերի իրադարձություններին շփման գծում:

Հոդվածում նշվում է, որ Ստեփանակերտի տվյալներով ադրբեջանական կողմը նռնականետեր է կիրառել: Հեղինակը հիշեցնում է, որ հերթական սրացմանը նախորդել են խոշոր ադրբեջանա- թուրքական զորավարժությունները Նախիջևանում, եռակողմ զորավարժությունները Վրաստանում, կրկին Թուրքիայի մասնակցությամբ: Իսկ հունիսի 20-ին Ադրբեջանում մեկնարկել են մոտ 20.000 զինծառայողների և մեծաքանակ ռազմատեխնիկայի մասնակցությամբ զորավարժությունները: Մեջբերվում է ադրբեջանական «Թրենդի» հաղորդագրությունն, ըստ որի Ադրբեջանի ԶՈւ Գլխավոր շտաբի պետի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Նիզամ Օսմանովը հայտարարել է, որ երկրի ԶՈւ-ն «լիովին պատրաստ է ազատագրել գրավյալ հողերը»:

«Արցախի բանակն իր հերթին է զորավարժություններ անցկացնում: Չճանաչված հանրպետության ղեկավարությունը վստահեցնում է, որ եթե Ադրբեջանը ռազմական գործողություններ սանձազերծի, արժանի հակահարված կստանա: ...Համանախագահների վերջին հայտարարությունները հասցեական բնույթ էին կրում՝ հրադադարը խախտելու մեջ մեղադրվում է ադրբեջանական կողմը, իսկ հայերի գործողությունները՝ պատասխան գործողություններ: Նույն ուղղությամբ է փոխվում Մոսկվայի տոնայնությունը, կարծում են Երևանում, նշելով ՌԴ ԱԳՆ հայտարարությունները, որտեղ գնալով ավելի հաճախակի է հիշատակվում ԼՂ բնակչությունը, սակայն Բաքվի քաղաքականությունը չի փոխվում»,-ասվում է հոդվածում:

Հոդվածի վերջում հեղինակը գրում է, որ հայ հանրության շրջանում գնալով ավելի շատ են խոսում սեփական ճակատագիրը ոչ թե պատասխան, այլ կանխարգելիչ հարվածներով լուծելու անհրաժեշտության մասին: «Այդ կարծիքները հաստատվում են պատմական ակնարկներով, երբ դրսից օգնության ապարդյուն սպասումներն ի վերջո ավարտվեցին ցեղասպանությամբ, տարածքների կորուստով: Որպես հիմնավորում բերվում են որոշ ժամանակակից պետությունների օրինակներ, որոնք հաջողությամբ են գործում, ղեկավարվելով սեփական ազգային շահով, ոչ թե դրսի հուշումներով: Երկու երկրների փորձագիտական հանրությունը տագնապալի սպանումների մեջ է՝ երկու ժողովրդները կրկին պատերամզի շեմին են»,-ասվում է հոդվածում:

Մինչդեռ Ադրբեջանում հոդվածը բացասական արձագանք է ստացել առաջին հերթին վերնագրի պատճառով: Այնտեղ համարում են, որ հեղինակը հանդես է գալիս հայամետ դիրքերից:

Հունիսի 17-ի առավոտյան ադրբեջանական կողմը հյուսիսային ուղղությամբ դիմել է հերթական սադրանքի, որի հետևանքով ժամը 09.40-ի սահմաններում մահացու հրազենային վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 1997թ. ծնված Նարեկ Տիգրանի Գասպարյանը:

Հունիսի 16-ին հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից ձեռնարկված նախահարձակ գործողության արդյունքում արձանագրված մահվան ելքով դեպքերից հետո, հունիսի 17-ի առավոտյան ադրբեջանական կողմը հյուսիսային ուղղությամբ դիմել է հերթական սադրանքի, որի հետևանքով ժամը 09.40-ի սահմաններում մահացու հրազենային վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 1997թ. ծնված Նարեկ Տիգրանի Գասպարյանը:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---