Զոհրաբյան. «Ծառուկյան» դաշինքը դեմ է քվեարկելու կառավարության ծրագրին

Զոհրաբյան. «Ծառուկյան» դաշինքը դեմ է քվեարկելու կառավարության ծրագրին

PanARMENIAN.Net - «Ծառուկյան» դաշինքը դեմ է քվեարկելու կառավարության ծրագրին: Այս մասին հունիսի 21-ին ԱԺ-ում Կառավարության ներկայացրած ծրագրի քննակմանը հայտարարել է «Ծառուկյան» դաշինքի պատգամավոր Նաիրիա Զոհրաբյանը:

«Որտե՞ղ է երաշխիքը, որ կառավարության ծրագրով ներկայացված թվերն ուղղակիորեն չեն մնալու թղթի վրա, ինչպես մնացել են նախորդ տարիներին այս ու այլ ամբիոններից հայտարարված թվերը»,- ասել է նա:

Զոհրաբյանն ուշադրություն է հրավիրել պետական պարտքի չափին, ասել, որ այն հատել է 6 մլրդ դոլարի սահմանագիծը՝ հասնելով 6.2 մլրդի:

«Պետք է արձանգրենք, որ այն խիստ ռիսկային է»,- ասել է Զոհրաբյանը:

Պատգամավորը նշել է, որ կառավարությունը ժամանակ ուներ դրական արդյունքներ արձանագրելու ու դրանք ԱԺ-ում ներկայացնելու համար:

«Հարգարժան կառավարություն, մեր երկրում ներդրումներ կատարելուն խանգարում են, որ ներդրողներից ուզում են ատկատ, ուզում են փայ մտնել: Կոռուպցիան այդ ոլորտում ամենասարսափելին է, հարկային խայտառակ պրեսինգ են կիրառում բոլոր նրանց նկատմամբ, ովքեր չեն համաձայնվում առաջնորդվել խաղի այդ կանոններով»,-շեշտել է Զոհրաբյանը՝ հիշեցնելով վարչապետի խոսքերը գոլ խփելու մասին, գրում է Panorama.am-ը:

«Գոլ մենք չենք տեսել: Մենք տեսել ենք ինքնագոլեր սեփական դարպասը: Ես կարող եմ ասել, որ «Ծառուկյան» դաշինքը քվեարկելու է դեմ»,- եզրափակել է նա:

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն Ազգային ժողովում կառավարության ծրագիրը ներկայացնելիս ասել է, որ հիմքում դրված է անվտանգ, արդար, անկախ և խելացի Հայաստան ունենալու տեսլականը։

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
Այն ենթադրում է տարբեր տեսակի աջակցություններ պետություններին՝ տեխնիկական, ոչ մահաբեր զինատեսակների տրամադրում
---