Ռուսաստանցիների 30%-ը մահմեդական է

Ռուսաստանցիների 30%-ը մահմեդական է

PanARMENIAN.Net - Ռուսաստանցիների 42%-ն իրեն ուղղափառ է համարում, նրանց զիջում են միայն մահմեդականները՝ կազմելով բնակչության 30%-ը: Աթեիստները 18%-են: Այդ են վկայում ՌԴ բնակիչների կրոնական պատկանելության մասին դաշնային հարցման արդյունքները, որն անցկացրել է Zoom Market գործակալությունը:

Ըստ հետազոտության, առավել շատ է ուղղափառների քանակը Սամարայում (57%), Նիժնի Նովգորոդում և Պերմում (53%), Նովոսիբիրսկում (49%), Սանկտ Պետերբուրգում և Կրասնոյարսկում (43%), Վորոնեժում (41%), գրում է Znak-ը:

Մահմեդականներն առավել շատ են Կազանում (72%), Կրասնոդարում (43%), Վորոնեժում(31%), Եկատերինբուրգում (29%), Կրասնոյարսկում (28%) և Մոսկվայում (26%):

Աթեիստների քանակը շատ է Սանկտ Պետերբուրգում (26%), Վորոնեժում և Եկատերինբուրգում (23%), Կրասնոյարսկում (22%), Մոսկվայում (21%) և Նովոսիբիրսկում (18%):

Հարցման մասնակիցների ավելի քան 73%-ը դեմ է դպրոցներում կրոնական պատկանելությունը ցուցադրող հագուստ կրելուն: Հարցման մասնակիցների 88%-ը հայտարարել է, որ բանկում իրենց հատուկ ծառայություններ ըստ դավանանքի հարկավոր չեն: Հարցման մասնակիցների 33%-ն ասել է, որ կքվեարկեր ըստ կրոնական պատկանելության գործող կուսակցության օգտին, եթե այդպիսին լիներ:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---