Թարմացված iOS-ում հիջաբով էմոջիներ կարող են հայտնվել

Թարմացված iOS-ում հիջաբով էմոջիներ կարող են հայտնվել

PanARMENIAN.Net - Unicode Consortium ոչ առևտրային կազմակերպությունը թողարկել է Unicode 10.0, որտեղ հիջաբով կնոջ էմոջիներ կան, բիթքոինի նշան և ևս 55 նոր սմայլիկ: Դրանք կարող են հայտնվել iOS-ի թարմացումներից մեկում:

Նոր էմոցիաների և պատկերների թվում կան «բարձրացված հոնքով դեմք», «պայթող գլուխ», «ջղայնացող դեմք» և այլն: Ավելացվել են նաև դինոզավրերով, էլֆերով, վամպիրներով, զոմբիներով պատկերներ, գրում է Lenta.ru-ն 9to5mac-ի վրա հղումով:

Նշվում է, որ Unicode-ի նոր տարբերակը ուշ թողարկվեց, ինչը թույլ չտվեց նոր էմոջիներն ընդգրկել iOS 11-ում: Ուստի, Apple-ը կարող է ներառել դրանք iOS 11.1-ում կամ 11.2-ում: Այդպես, Unicode 9.0-ը 72 նոր պատկերով ներառվեց iOS 10.2,-ում, որը թողարկվեց 2016-ի վերջում:

Unicode Consortium-ը արդեն սկսել է Unicode 11.0-ի համար նոր էմոջիների հայտեր ընդունել: Թեկնածուների թվում արդեն կան հրշեջի, ճաղատ մարդու, ԴՆԹ պատկերներ: Հավանության արաժանացած պատկերների նախնական ցուցակը կհայտնվի 2017-ի ավարտին:

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---