Համայնքապետ. Դովեղում Զավեն Կարապետյան անունով գյուղացի չկա

Համայնքապետ. Դովեղում Զավեն Կարապետյան անունով գյուղացի չկա

PanARMENIAN.Net - ՀՀ Տավուշի մարզի Դովեղ գյուղում Զավեն Կարապետյան անուն, ազգանունով բնակիչ չկա: Այս մասին PanARMENIAN.Net ին հայտնեց համայնքի ղեկավար Սամվել Գորգինյանը:

ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանն իր հերթին հայտնեց, որ հայկական բանակում այդպիսի զինծառայող չկա:

Հունիսի 21-ին Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը լուսանկար և տեսանյութ է հրապարակել, ոմն մի անձի ներկայացնելով որպես հայկական բանակի զինծառայող, որն իբր «դիվերսիոն հետախուզական խմբի» անդամ է:

Ադրբեջանական ԶԼՄ-ները մեջբերում են նրա արած հայտարարությունը, որն ասել է, թե իր անունը «Զավեն Կարապետյան է, ծնված 1974թ. նոյեմբերի 16-ին Նոյեմբերյանի շրջանի Դովեղ գյուղում, գյուղացի է»:

Այնուհետև ադրբեջանական զինուժի գերության մեջ գտնվող քաղաքացին սկսում է պատմել, իբր մարտական հերթապահություն է իրականացնում, ու եկել էր առաջնագիծ՝ ադրբեջանցիներ սպանելու համար:

Հունիսի 21-ին ադրբեջանական ԶԼՄ-ները հայտարարեցին, որ հայկական ԶՈւ դիվերսիայի փորձ են կանխել՝ մեկ հոգու գերեվարելով: Հայկական կողմը հերքեց այս լուրը՝ այն որակելով որպես հակառակորդի հերթական ապատեղեկատվություն: Սակայն, միևնույն ժամանակ, սոցիալական ցանցերի ադրբեջանցի օգտատերերից մեկը հաղորդում է սահմանն անցած մոտ 50 տարեկան հայի մասին, որին «զինվորականները եկել տարել են»:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---