ԵԱ. Տոնականյանը պարտվել է 1/4-րդ եզրափակչում

ԵԱ. Տոնականյանը պարտվել է 1/4-րդ եզրափակչում

PanARMENIAN.Net - Խարկովում ընթացող բռնցքամարտի Եվրոպայի առաջնության քառորդ եզրափակչում 60 կգ քաշային Կարեն Տոնականյանը պարտություն է կրել:

Այսպիսով, Հայաստանի ներկայացուցիչներից պայքարը շարունակում է միայն 64 կգ քաշային Հովհաննես Բաչկովը։ Հայ բռնցքամարտիկը կիսաեզրափակչում կմրցի Լեհաստանի ներկայացուցիչ Մաթյոս Թոմաս Պոլսկիի հետ, հայտնում է ՀՀ Ազգային օլիմպիական կոմիտեն:

Եզրափակչի համար մենամարտը կկայանա հունիսի 23-ին։

Հովհաննես Բաչկովը քառորդ եզրափակչում հաղթել է հունգարացի Ռիչարդ Կովաչին: Դրանից առաջ նա հաղթել էր Մոլդովայի ներկայացուցչին և մտել քառորդ եզրափակիչ։

Հունիսի 20-ին ռինգ մտած Հայաստանի մյուս ներկայացուցիչները՝ 75 կգ Արման Դարչինյանն ու 91 կգ Նարեկ Մանասյանը պարտվել են 1/8 եզրափակչում:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---