Պայթեցվել է Մոսուլի պատմական մզկիթը. ԻՊ-ն և ԱՄՆ-ն միմյանց են մեղադրում22 հունիսի 2017 - 11:06 AMT PanARMENIAN.Net - «Իսլամական պետության» գրոհայինները հունիսի 21-ին պայթեցրել են Մոսուլի Ան Նուրի մզկիթը, որը համարվում է Իրաքի գլխավոր ճարտարապետական և կրոնական հուշարձաններից մեկը: Այդ մասին հայտնել են Իրաքի և ԱՄՆ զինվորականները: Պայթյունը որոտացել է, երբ զորքերը մոտենում էին մզկիթին: Զինվորականները հերքում են ԻՊ քարոզիչների այն հայտարարությունը, թե կոալիցիայի ինքնաթիռներն են ոչնչացրել մզկիթը, որտեղ ջիհադականների առաջնորդ Աբու Բաքր ալ Բաղդադին 2014-ին հռչակեց «խալիֆաթի» ստեղծումը, երբ նրա գլխավորած ուժերը հսկողություն հաստատեցին Իրաքի և Սիրիայի զգալի տարածքներում: Մոսուլի գրոհի հրամանատար գեներալ Աբդուլամիր Յարալլը մզկիթի պայթեցումը համարել է «պատմական հանցագործություն», հայտնում է «Ամերիկայի ձայնի» ռուսական ծառայությունը: Մզկիթը կառուցվել է 12-րդ դարում, որի թեքված աշտարակը «սապատավոր» էին անվանում: Ավելի վաղ հայտնի դարձավ, որ ավելի քան 100.000 մարդ Մոսուլի պատմական հատվածում ծուղակի մեջ է հայտնվել: «Իսլամական պետության» գրոհայինները մարդկանց օգտագործում են որպես կենդանի վահան: Այդ մասին Ժնևում հայտարարել է Իրաքում ՄԱԿ փախստականների գծով գերագույն հանձնակատարի վարչության ներկայացուցիչ Բրունո Գեդոն: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | ՄԻՊ աշխատակազմը մայիսի 9-ին արտակարգ ռեժիմով է աշխատելու Նշվել է, որ անթույլատրելի է որևէ պարագայում ոստիկանության ծառայողների կողմից անհամաչափ ուժի գործադրումը ԱԳՆ․ ՀՀ-ն չի մասնակցի ՀԱՊԿ գործունեության ֆինանսավորմանը Ուշակովն ավելի վաղ ասել էր, որ Հայաստանը պատրաստվում է ձեռնպահ մնալ ՀԱՊԿ-ի ֆինանսավորումից Սյունիքի Շաքի գյուղի մոտ կկառուցվի մաքսային և լոգիստիկ կենտրոն Կենտրոնը հագեցված է լինելու լաբորատոր սարքավորումներով և պարագաներով, սկանավորման սարքերով ՀՀ-ն և ՎԶԵԲ-ը 236 մլն եվրոյի վարկային համաձայնագիր կստորագրեն Սիսիան-Քաջարան ճանապարհի մի հատվածը կառուցելու համար Կկառուցվի 5 թունել, 11 կամուրջ, 68 հեղեղատ, 43 հենապատ |