Զախարովա. Ղարաբաղյան կարգավորման թեման միշտ ՌԴ ԱԳՆ օրակարգում է

Զախարովա. Ղարաբաղյան կարգավորման թեման միշտ ՌԴ ԱԳՆ օրակարգում է

PanARMENIAN.Net - Ղարաբաղյան հակամարտության կարգավորման թեման մշտապես գտնվում է ՌԴ ԱԳՆ ջանքերի օրակարգում, սակայն ՌԴ և Ֆրանսիայի ԱԳ նախարարների հունիսի 18-ի հանդիպմանը Մոսկվայում չի քննարկվել: Այդ մասին ճեպազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

Պատասխանելով հարցին, թե ինչպես է ՌԴ ԱԳՆ-ն գնահատում համանախագահների այցը տարածաշրջան, նա նշել է, որ ԵԱՀԿ ՄԽ հայտարարությունն արտահայտում է նաև Ռուսաստանի դիրքորոշումը: «ԵԱՀԿ Մինսկի խմբի հայտարարությայն մեջ արտացոլված է նաև ռուսական դիրքորոշումը»,-ասել է Զախարովան:

Անդրադառնալով այն հարցին, թե արդյոք ղարաբաղյան կարգավորման թեման քննարկվել է Մոսկվայում ՌԴ և Ֆրանսիայի արտգործնախարարների հանդիպման ժամանակ՝ Զախարովան ասել է. «Ղարաբաղյան կարգավորման թեման մշտապես գտնվում է ՌԴ արտաքին գործերի նախարարության ջանքերի օրակարգում»,-ասել է Զախարովան:

Հունիսի 20-ին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հանդես են եկել հայտարարությամբ, որով խստորեն դատապարտում են հունիսի 18-19-ի զինված միջադեպը, որի արդյունքում մարդկային կորուստներ են եղել: Հայտարարությունում, մասնավորապես, նշվում է, որ բացի 3 կողմերի իշխանությունների հետ հանդիպումներից, Բաքվում եղել է նաև հանդիպում տեղի «Ղարաբաղի ադրբեջանական համայնքի» ներկայացուցիչների հետ: ԼՂ-ում համանախագահներն այցել են են «Զանգելանի, Քուբաթլուի, Լաչինի ու Քելբաջարի շրջանները»:

Մինսկի խմբի համանախագահները կողմերին կոչ են արել դրսևորել զսպվածություն և նախապատրաստել բնակչությանը ոչ թե պատերազմի, այլ խաղաղության:

 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---