Բաբլոյան. 2018-ին Սերժ Սարգսյանը կլինի մեր առաջնորդը

Բաբլոյան. 2018-ին Սերժ Սարգսյանը կլինի մեր առաջնորդը

PanARMENIAN.Net - Կառավարության ներկայացրած ծրագիրը ՀՀԿ-ի և կուսակցության առաջնորդի՝ Սերժ Սարգսյանի ծրագիրն է: Այս մասին հունիսի 22-ին ծրագրի քննարկամնն ասել է ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը՝ հավելելով. «Եվ 2018-ին նա կլինի նույնպես մեր առաջնորդը, դա ամենամեծ պաշտոնն է՝ մեծամասնության համար»:

ԱԺ նախագահը «պաշտոնացավ» է որակել «Ելքի» հարցադրումները՝ կապված 2018-ից հետո վարչապետի հնարավոր փոփոխության մասին:

«Ցավում եմ, որ մենք որոշակի ժամանակ վատնեցինք՝ պաշտոնացավն այստեղ բուժելու կամ ավելի խորացնելու համար: Ես, լինելով ԱԺ նախագահ, ունեմ մարդիկ, որ ժողովրդի անվտանգությունը, բարեկեցությունը թողնելով մի կողմ՝ երազում են, թե ովքեր ինչ պաշտոն են գրավելու: Հավանաբար ինձ էլ կարող էին հարց տալ, թե պարոն Բաբլոյան, արդյոք 2018-ին դուք լինելո՞ւ եք ԱԺ նախագահ, թե՝ ոչ: Ես լինելու եմ իմ ժողովրդի ծառան և կանեմ այն, ինչ արել եմ մինչև հիմա, որտեղ կլինեմ պիտանի, այնտեղ էլ կաշխատեմ:Այս ծրագիրը մեր կուսակցության և մեր առաջնորդի՝ Սերժ Սարգսյանի ծրագիրն է և 2018-ին նա կլինի նույնպես մեր առաջնորդը, դա ամենամեծ պաշտոնն է՝ մեծամասնության համար»,- ասել է նա, մեջբերում է Aravot.am-ը:

Աղբյուրի հաղորդմամբ, Բաբլոյանի այս խոսքերը ՀՀԿ-ականներն ընդունել են ծափողջյուններով:

ՀՀ Ազգային ժողովը հունիսի 22-ին ձայների 64 կողմ, 31 դեմ, 0 ձեռնպահ հարաբերակցությամբ ընդունել է կառավարության 2017-2022 թթ. ծրագիրը:

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
Այն ենթադրում է տարբեր տեսակի աջակցություններ պետություններին՝ տեխնիկական, ոչ մահաբեր զինատեսակների տրամադրում
---