Ռուսաստանը մորատորիում է սահմանել իր տարածքում ԵՍԶՈՒՊ-ի գործողության համար12 դեկտեմբերի 2007 - 14:02 AMT PanARMENIAN.Net - Դեկտեմբրի 12-ի ուղիղ կեսգիշերին Ռուսաստանն իր տարածքում մորատորիում է հայտարարել Եվրոպայում սովորական զինված ուժերի մասին պայմանագրի (ԵՍԶՈՒՊ) գործողության հարցում: Ըստ ՌԴ նախագահի հրամանագրի, ժամանակավորապես դադարեցվում է պայմանագրի առումով գործընկերներին զորքերի, սպառազինության եւ տեխնիկայի տեղաշարժի մասին տեղեկությունների տրամադրումը, վերականգնվում են տեսչական առաքելությունների ընդունումն ու անցկացումը, ինչպես նաեւ փաստաթղթով սահմանված վերահսկողության այլ միջոցների իրականացումը: ԵՍԶՈՒՊ-ի գործողության վրա մորատորիում սահմանելու մտադրության մասին Վ.Պուտինն առաջին անգամ հայտարարեց ընթացիկ տարվա ապրիլին Դաշնային Ժողովին ուղղված ուղերձում: Այդ քայլը նա բացատրեց նրանով, որ Ռուսաստանն, ի տարբերություն Պայմանագրի մյուս մասնակիցների, ըստ էության դարձել է գրեթե միակ երկիրը, որը ստորագրել, վավերացրել եւ գործնականում կատարում է փաստաթղթի բոլոր դրույթները: «Դա մեզ հիմք է տալիս պնդելու, որ մեր գործընկերներն այս դեպքում առնվազն ոչ կոռեկտ են իրենց պահում, միակողմանի առավելությունների հասնելով»,-հայտարարել էր ՌԴ նախագահը եւ հավելել, որ նման պայմաններում նպատակահարմար է համարում մորատորիում հայտարարել մինչեւ որ ՆԱՏՕ-ի բոլոր երկրներն առանց բացառության չվավերացնեն Պայմանագիրն ու խստորեն չկատարեն այն: ՌԴ նախագահի համապատասխան հրամանագիրը հրապարակվեց հունիսին: Այդ պահից ի վեր սկսվեց Պայմանագրով սահմանված 150 օրվա հաշվարկը, որը պահանջվում էր մորատորիում հայտարարելու համար, որի ժամկետը սպառվեց երեքշաբթի, հաղորդում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը: Հիշեցնենք, որ ԵՍԶՈՒՊ-ը ստորագրվել է 1990 թվականին Փարիզում 22 պետությունների կողմից, որոնք անդամակցում էին ՆԱՏՕ-ին կամ Վարշավյան պայմանագրի կազմակերպությանը, եւ ուժի մեջ էր մտել 1992 թվականի նոյեմբերին: ԽՍՀՄ փլուզումից եւ Վարշավյան պայմանագրի կազմալուծվելուց հետո, ինչպես նաեւ ՆԱՏՕ-ի ընդլայնման կապակցությամբ 1999 թվականի նոյեմբերին Ստամբուլում ԵՍԶՈՒՊ բոլոր մասնակիցները Համաձայնագիր ստորագրեցին Պայմանագրի ադապտացման մասին: Այդ փաստաթուղթը նախատեսում էր նահանջ դաշինքային սահմանափակումներից եւ անցում դեպի ազգային ու տարածքային սահմանափակումները: Սակայն ադապտացված ԵՍԶՈՒՊ-ը մինչ այժ վավերացրել են ընդամենը չորս երկիր` Բելառուսը, Ղազախստանը, Ուկրաինան եւ Ռուսաստանը: Ուշագրավ Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Ամենաընթերցվողը բաժնում | Amnesty International-ը կոչ է արել ՀՀ իշխանություններին անհապաղ հետաքննել հունիսի 12-ի բռնությունները «Երևանում վերջին փողոցային ակցիայի ժամանակ բռնությունների մակարդակը խորը տագնապ է առաջացնում»,–ասել է կառույցի ներկայացուցիչը Բագրատ սրբազան․ Ապրում ենք իրավական ամենաթողության մեջ Նա նշել է, որ իրավապահ ամբողջ համակարգը դարձել է «իշխանության աթոռները պահող, ծառա» Հայկակ Արշամյան․ 2023–ին «Հայաստան» հիմնադրամին փոխանցումը կազմել է 7 մլրդ դրամ, 60 ծրագիր է արվել 2 նոր բազմաբնակարան շենք է կառուցվել Գյումրիում, 14 առանձնատուն՝ Լեռնագոգում, 6–ը՝ Ներքին Խնձորեսկում Երևանում կտեղադրվի 930 բեռնարկղ 4 տեսակի թափոնների համար Նոր թափոնամանները բավարար կլինեն ապակին, պլաստիկը, թուղթն ու այլումինը տեսակավորելու համար |