ՌԴ ՊՆ-ն գաղտնազերծել է մարշալ Բաղրամյանի արխիվը22 հունիսի 2017 - 16:39 AMT PanARMENIAN.Net - Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը գաղտնազերծել է Կենտրոնական արխիվի ֆոնդերի եզակի փաստաթղթերը Մեծ Հայրենական պատերազմի առաջին օրերի իրադրության մասին, ասվում է ՊՆ կայքում: 1941թ. հունիսի 22-ին սկսվեց Մեծ Հայրենական պատերազմը: Նշվում է, որ նախկինում փաստաթղթերը երբեք չեն հրապարակվել: «Ընդհանուր առմամբ գաղտնազերծվել է ԽՍՀՄ շրջանի զորահրամանատարների, այդ թվում ԽՍՀՄ մարշալ Հովհաննես Բաղրամյանի հուշերից ավելի քան 100 էջ: Բաղրամյանը 1941-ին Հարավարևմտյան ռազմաճակատի Կիևի հատուկ ռազմական օկրուգի շտաբի օպերատիվ բաժնի պետն էր: Եզակի արխիվային փաստաթղթերը պարունակում են օկրուգների, բանակների, կորպուսների և դիվիզիաների հրամանատարների պատասխանները 5 առանցքային հարցի, որոնք պատրաստել էր Խորհրդային բանակի Գլխավոր շտաբի ռազմապատմական վարչությունը: ՌԴ ՊՆ-ն հայտնում է, որ հրապարակված փաստաթղթերի եզակի առանձնահատկությունը խորհրդային զորահրամանատարների զինվորական հստակ ձևակերպումներն են պատերազմի առաջին օրերին իրենց ենթակայության զորքերի վիճակի մասին: Ըստ փաստաթղթերի, հրամանատարներից շատերը եզակի հուշերով են կիսվել այն իրավիճակի մասին, որը ստեղծվել էր, երբ զորամիվորումներն առաջին մարտերի բռնվեցին Գերմանիայի ֆաշիստական զորքերի հետ: Հովհաննես Բաղրամյանը Խորհրդային Միության նշանավոր զորահրամանատար է, Խորհրդային Միության մարշալ, ԽՍՀՄ պաշտպանության փոխնախարար։ 1915-ին Բաղրամյանը կամավոր ընդգրկվել է Ռուսաստանի բանակում՝ 2-րդ Կովկասյան սահմանային գնդում՝ Ռուսաստանի էքսպեդիցիոն կորպուսի կազմում, և Առաջին համաշխարհային պատերազմի մեծ մասը կռվեց Կովկասյան ճակատում՝ Օսմանյան կայսրության դեմ։ Հայկական բանակի կազմում մասնակցել է 1918-ի Սարիղամիշի և Կարսի տարածքում թուրքերի դեմ կռիվներին, ինչպես նաև Սարդարապատի հերոսամարտին։ 1941-ի հունիսին նշանակվել է ԽՍՀՄ բանակի շտաբի պետի տեղակալ Հարավ-արևմտյան ռազմաճակատում: 1942-ին առաջ է քաշվել 11-րդ գվարդիական բանակի հրամանատարի պաշտոնին, և վարել է Օրյոլի մոտ «Կուտուզով» օպերացիան։ 1943-ին Բաղրամյանը գեներալ-գնդապետի կոչումով նշանակվել է 1-ին Մերձբալթյան ռազմաճակատի հրամանատար և մասնակցեց 1944-ի խորհրդային մեծ հարձակմանը Բելառուսում և Լիտվայում՝ («Բագրատիոն» օպերացիա)։ Նրա բանակները ճեղքեցին-հասան Բալթիկ ծով և շրջապատեցին 30 գերմանական դիվիզիաների Լատվիայում։ Այս ռազմական սխրագործության համար Բաղրամյանն արժանացավ Սովետական Միության հերոսի կոչման։1945-ի սկզբին նրա բանակը մասնակցել է Արևելյան Պրուսիայի գրավմանը։ Բաղրամյանն էր ղեկավարում Քեոնիգսբերգի (այժմ՝ Կալինինգրադ) գրավման օպերացիան. 1945 թվականի ապրիլին և 1945 թվականի վերջին ստիպեց Մերձբալթիկայում շրջափակված գերմանական հզոր զորախմբավորմանը հանձնվել։ 1955-ին նշանակվել է ԽՍՀՄ պաշտպանության փոխնախարար և ստացավ Խորհրդային Միության մարշալի կոչում։ Ուշագրավ Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու «Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը Ամենաընթերցվողը բաժնում | Կայծակը հարվածել է Աբու Դաբի-Երևան չվերթի օդանավին՝ ճաքել է պատուհաններից մեկը Օդանավում խուճապ է սկսվել, սակայն օդաչուների պրոֆեսիոնալիզմի շնորհիվ հաջողվել է անվնաս վայրէջք կատարել Fastex-ը, Ucraft-ը և Hoory-ն հովանավորել են Dօing Digital 2024 համաժողովը և հատուկ մրցանակների արժանացել Fastex web3 էկոհամակարգը ճանաչվել է լավագույնը բլոկչեյնի նորարարական կիրառման համատեքստում GRECO-ն ՀՀ-ին կոչ է արել ավելի ուժեղ վերահսկողություն սահմանել բարձրագույն գործադիր գործառույթների նկատմամբ Իշխանությունները GRECO-ին պետք է ներկայացնեն զեկույցում առկա 22 առաջարկությունների վերաբերյալ իրենց կատարողականը ՀՀ ԱԳՆ․ Ադրբեջանական լրատվամիջոցներում հրապարակված թուղթը կեղծ է՝ Բրյուսելի հանդիպմանը գաղտնի օրակարգ չի եղել Նա հավելել է, որ բրյուսելյան գործընթացն ամբողջովին թափանցիկ է եղել և շարունակելու է մնալ այդպիսին |