ՌԴ ԱԳՆ-ն հաստատել է՝ ԻՊ պարագլուխ Ալ Բաղդադին հավանաբար սպանվել է

ՌԴ ԱԳՆ-ն հաստատել է՝ ԻՊ պարագլուխ Ալ Բաղդադին հավանաբար սպանվել է

PanARMENIAN.Net - Ռուսաստանի ԱԳՆ-ն հայտարարել է, որ ահաբեկչական «Իսլամական պետություն» խմբավորման առաջնորդ Աբու Բաքր ալ Բաղդադիի ոչնչացման մասին կարելի է խոսել «մեծ հավանականությամբ»:

Ընդ որում մի քանի օր առաջ գերատեսչությունում նշել էին, որ այդ տեղեկությունները չեն հաստատվել, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

Այն մասին, որ Ալ Բաղդադին հավանաբար մայիսի 28-ին սպանվել է ՌԴ ավիահարվածի հետևանքով սիրիական Ռաքքայի մատոույցներում, հայտնել էր ՌԴ ՊՆ մամուլի ծառայությունը: Գերատեսչությունը հայտարարել էր, որ տեղեկությունը ստուգվում է տարբեր կանալներով:

Վերջին մի քանի տարում բազմիցս են լուրեր տարածվել Ալ Բաղդադիի մահվան կամ գերեվարման մասին, սակայն հետագայում դրանք հերքվել են: Վերջին նման հաղորդագրությունը հայտնվեց ԶԼՄ-ներում հունիսի 11-ին: Այն ժամանակ բրիտանական Daily Mail-ը Սիրիայի պետական հեռուստատեսության վրա հղումով հայտնեց, որ Ռաքքայի մատույցներում ավիահարվածի արդյունքում սպանվել է ԻՊ առաջնորդը:

Աբու Բաքր ալ Բաղդադին «Իսլամական պետություն» սուննի իսլամիստական ահաբեկչական խմբավորման առաջնորդն է: Նա հայտնի է իր հայտարարությամբ, որով կոչ է արել մահմեդականներին հրաժարվել ժողովրդավարություն, խաղաղություն և այլ արևմտյան հասկացություններից: Ալ Բաղդադին Սիրիայի և Իրաքի տարածքներում ինքնահռչակ «Իսլամական պետության» խալիֆ է հռչակել ինքն իրեն։

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---