Արաբական երկրները Կատարին են ներկայացրել հաշտեցման պայմանները23 հունիսի 2017 - 10:50 AMT PanARMENIAN.Net - Արաբական երկրները Կատարի իշխանություններին են ներկայացրել դիվանագիտական հարաբերությունների վերականգնման համար անհրաժեշտ պայմանների ցուցակը: Ըստ ԶԼՄ-ների տվյալների Սաուդյան Արաբիան, Եգիպտոսը, ԱՄԷ-ն և Բահրեյնը պահանջում են Դոհայից խզել դիվանագիտական հարաբերություններն Իրանի հետ, փակել թուրքական ռազմակայանն ու արբանյակային Ալ Ջազիրա հեռուստաալիքը: Պարսից ծոցի երկրների Համագործակցության խորհրդից Կատարի շրջափակմանը չեն միացել միայն Օմանն ու Քուվեյթը: Պայմանների ցանկը Դոհային է փոխանցվել Քուվեյթի միջնորդությամբ: Արաբական երկրները պնդում են նաև, որ Կատարն այլևս քաղաքացիություն չտրամադրի և արտահանձնի այն անձանց, որոնց Էր Ռիադը, Աբու Դաբին և Մանաման որոնում են ահաբեկչության մեղադրանքով: Բացի այդ, Կատարը պետք է փոխհատուցում վճարի, որի չափը չի նշվում: Բոլոր պայմանները կատարելու համար Կատարին 10 օր է տրվում: Մինչդեռ Կատարի ղեկավար Մուհամմադ բեն Աբդուրահման ալ Թանին ասել է, որ արաբական երկրները Կատարին մեղադրելով այլոց գործերին միջամտելու մեջ, իրենք են անում նույնը՝ միջամտելով Կատարի ներքին գործերին: Նա հավելել է, որ երկխոսությունը հնարավոր կլինի միայն Կատարի ապաշրջափակումից հետո, հայտնում է ՌԻԱ Նովոստին: Արաբական մի շարք պետություններ՝ Բահրեյնը, Սաուդյան Արաբիան, Եգիպտոսն ու ԱՄԷ-ն, խզել են դիվանագիտական կապերը Քաթարի հետ: Ավելի ուշ նրանց միացան Եմենը, Լիբիան, Մալդիվները: Կատարի և հարևան երկրների միջև տարաձայնություններ առաջացան Պարսից ծոցի երկրների և ԱՄՆ գագաթնաժողովից հետո Էր Ռիադում, երբ Կատարի լրատվական գործակալությունը երկրի էմիրի անունից ելույթ հրապարակեց Իրանի հետ հարաբերություններ հաստատելու անհրաժեշտության մասին:Մինչդեռ հենց հանդիպման ժամանակ Սաուդյան իշխանությունները բոլոր հյուրերի անունից դատապարտեցին Թեհրանին վերջինիս «թշնամական քաղաքականության» համար և համարժեք քայլերով սպառնացին: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Փաշինյան․ Սահմանազատումով վերարտադրվում է ՀՀ պետսահմանը, զիջում անվանելն անտրամաբանական է Նա նշել է, որ 1991–ի դրությամբ դե-յուրե գոյություն ունեցող սահմանները Հայկական ԽՍՀ-ի և Ադրբեջանական ԽՍՀ-ի միջև սահմաններն են Փաշինյան․ Պապ թագավորն այլևս չի սպանվելու՝ ինչ վեղար էլ հագնեն, քանի կգ-անոց խաչ էլ դոշներից կախեն Նա ասել է, որ այսօրվա ՀՀ–ն Պապ թագավորի երազանքի իրագործումն է Հայտնի են «Ոզնի» մրցաշարի հաղթող թիմերը Evocabank-ի մասնակցությամբ կայացել է պատվոգրերի և նվերների հանձնման արարողությունը: Սերժ Սարգսյան․ Վերադառնալու ցանկություն չունենք՝ կսատարենք Բագրատ սրբազանի առաջարկած վարչապետի թեկնածուին Նա հայտարարել է, որ իրենք ամբողջովին սատարում են այս շարժմանը |