Մխիթարյանը ֆեյսբուքյան ասուլիս կտա

Մխիթարյանը ֆեյսբուքյան ասուլիս կտա

PanARMENIAN.Net - Հայաստանի ֆուտբոլի հավաքականի և անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան, ՅՈւՆԻՍԵՖ-ի բարի կամքի դեսպան Հենրիխ Մխիթարյանը հունիսի 23-ին ֆեյսբուքյան ասուլիս կտա: Այս մասին սոցկայքի իր էջում գրառում է կատարել ինքը՝ Մխիթարյանը:

«Ողջույն բոլորին, հետևեք իմ ֆեյսբուքյան էջին, քանի որ այս ուրբաթ` կենտրոնական եվրոպական ժամանակով ժամը 16:00-ին (Երևանի ժամանակով՝ 18:00,- խմբ.) ես կպատասխանեմ ձեր հարցերին: Սկսեցինք... պարզապես մեկնաբանություն թողեք այս գրառմանը, և մենք կհանդիպենք վաղը մեր զրուցարանում»,- գրել է նա:

2016-ի հուլիսի 6-ին «Մանչեսթեր Յունայթեդը» պաշտոնապես ներկայացրել է Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին որպես ակումբի նոր խաղացող: «Մանչեսթեր Յունայթեդը» €42 մլն է վճարել Մխիթարյանի համար, ինչպես նաև €8 մլն ֆուտբոլիստին` որպես միանվագ բոնուս: Բացի այդ, Մխիթարյանի տարեկան աշխատավարձը «Մանչեսթեր Յունայթեդում» կազմում է €12.5 մլն: Պայմանագիրը կնքվել է 4 տարով: Այդպիսով, Մխիթարյանը շաբաթական մոտ £200 000 է ստանում: Մխիթարյանը դարձել է հետխորհրդային տարածքի ամենաթանկարժեք ֆուտբոլիստը: Նախկինում այդ կարգավիճակն ուներ ուկրաինացի հարձակվող Անդրեյ Շևչենկոն, որը 2006-ին տեղափոխվեց անգլիական «Չելսի» իտալական «Միլանից» 40 մլն եվրոյով:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը
---