Թալիշի, Մատաղիսի ու Տոնաշենի բնակիչների սպառած էլեներգիայի վարձը կփոխհատուցվի

Թալիշի, Մատաղիսի ու Տոնաշենի բնակիչների սպառած էլեներգիայի վարձը կփոխհատուցվի

PanARMENIAN.Net - Արցախի Հանրապետության Կառավարության որոշմամբ հունիսի 22-ին Մարտակերտի շրջանի Թալիշ, Մատաղիս, Տոնաշեն գյուղական համայնքներում փաստացի բնակվող անձանց՝ բնակարանում, բնակելի տանը օգտագործած էլեկտրաէներգիայի դիմաց, պետական բյուջեի միջոցների հաշվին կտրամադրվի ֆինանսական աջակցություն:

Որոշման համաձայն՝ 2017-ի թվականի մայիսի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ը փաստացի բնակվող յուրաքանչյուր անձի համար նախատեսվում է ամսական 78 կիլովատ/ժամ էլեկտրաէներգիայի փոխհատուցում:

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հունիսի 17-ին այցելել է Մարտակերտի շրջանի Թալիշ գյուղ և ներկա գտնվել այնտեղ «Վերածնված Թալիշ» հուշարձանի բացման հանդիսավոր արարողությանը:

Նախագահը երախտագիտություն է հայտնել նախաձեռնության հեղինակներին՝ նշելով, որ հուշարձանն ունի յուրահատուկ խորհուրդ և արտացոլում է հաստատակամությունն ու նպատակասլացությունը այս բնակավայրը վերականգնելու, այն կրկին մարդաշատ և ծաղկուն դարձնելու գործում:

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ տարածաշրջանային անվտանգությունը պետք է ապահովեն տարածաշրջանի երկրները
Նա հավելել է, որ թուրքական կողմն ավարտել է Նախիջևանի և Կարսի միջև 224 կմ երկարությամբ երկաթուղային գծի կառուցումը
Փետրվարի 1-ին Միջազգային քրեական դատարանը իրավասություն է ստանալու հետաքննել Ալիևի գործողությունները
Նա նշել է, որ դիտարկում է հայկական բանակին «ոչ մահաբեր ձևաչափով» աջակցություն ցուցաբերելու հնարավորությունը, բայց կոնկրետ որոշումներ չկան
---