Փենս. ԿԺԴՀ հանդեպ «ռազմավարական համբերության դարաշրջանն» ավարտվել է

Փենս. ԿԺԴՀ հանդեպ «ռազմավարական համբերության դարաշրջանն» ավարտվել է

PanARMENIAN.Net - ԱՄՆ փոխնախագահ Մայք Փենսը զգուշացրել է, որ Հյուսիսային Կորեայի հանդեպ «ռազմավարական համբերության դարաշրջանն» ավարտվել է:

«Երբ գործը վերաբերում է Հյուսիսային Կորեային, ապա այդ վարչակազմի համար ռազմավարական համբերության դարաշրջանն» ավարտվել է,-ասել է փոխնախագահը՝ ելույթ ունենալով Վաշինգտոնի Վիլսոնի կենտրոնում: Ըստ նրա, «Հյուսիսային Կորեայի ռեժիմը անվտանգության գլխավոր սպառնալիքն է Ասիական և Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում:

Փենսը նշել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ղեկավարությամբ «ԱՄՆ-ն կշարունակի աշխատել տարածաշրջանի դաշնակիցների և Չինաստանի հետ՝ ավելացնելու համար տնտեսական և դիվանագիտական ճնշումը Հյուսիսային Կորեայի վրա»:

«Մենք դա կանենք այնքան, քանի դեռ Հյուսիսային Կորեան չի հրաժարվել իր միջուկային և բալիստիկ ծրագրերից»,-ասել է փոխնախագահը:

Հունիսի 22-ին Թրամփը տեղեկացրեց Կոնգրեսին ԿԺԴՀ դեմ պատժամիջոցների երկարացման մասին: Մասնավորապես, հերթական անգամ երկարացվում է նախագահի 2008-ի թվականի գործադիր հրամանագրի գործողությունը, որտեղ խոսքը ռազմական նպատակներով միջուկային վառելիքի արտադրության մասին է: Երկարացվել է նաև 2010-ի հրամանագիրը, որն ընդունվել էր միջուկային փորձարկումների և հարավկորեական նավի ոչնչացման կապացությամբ, երբ 46 նավաստի զոհվեց:

Կգործի նաև ԿԺԴՀ գծով լրացուցիչ սահմանափակումների մասին 2011-ի, 2015-2016թթ. հրամանագրերը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---