ՌԴ ՊՆ. ԻՊ գրոհայիններն ուժերը կուտակում են Համայում

ՌԴ ՊՆ. ԻՊ գրոհայիններն ուժերը կուտակում են Համայում

PanARMENIAN.Net - Ահաբեկչական «Իսլամական պետության» գրոհայինները տարբեր երթուղիներով տեղաբաշխվում են Սիրիայի Համա գավառում: Այդ մասին հայտարարել է ՌԴ պաշտպանության նախարարությունը:

«Օգտվելով տեղանքի բարդ ռելիեֆից և գիշերային ժամերից՝ ահաբեկիչները տարբեր երթուղիներով զինյալներին տեղափոխում են Համա, որտեղ հետո խոշոր շենքերում կառավարման կետեր են ստեղծում, ինչպես նաև զենքի ու զինամթերքի պահեստներ»,-ասվում է գերատեսչության հաղորդագրության մեջ, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

Նշվում է, որ Սիրիայում ռուսական զորախումբը շուրջօրյա դիտարկում է իրականացնում ԻՊ զինյալների երթուղիների և տեղակայման վայրերի հանդեպ՝ օգտագործելով հետախուզման բոլոր տեսակները:

Համա գավառը համարվում է Սիրիայի ապստամբների հենակետերից մեկը: 1982-ին այնտեղ խռովություն սկսվեց «Մահմեդական եղբայրների» գլխավորությամբ, որը ճնշեցին երկրի նախագահ Հաֆեզ Ասադի զորքերը: 2011-ին գավառը կրկին հակակառավարական ցույցերի կենտրոնը դարձավ, որը հանգեցրեց քաղաքացիական պատերազմի:

Ընթերցեք նաև.ՌԴ-ն ուզում է Սիրիա ղրղզ ու ղազախ զինվորներ ուղարկել

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---