Լոնդոնի բազմահարկը բռնկվել է անսարք սառնարանից

Լոնդոնի բազմահարկը բռնկվել է անսարք սառնարանից

PanARMENIAN.Net - Տասնյակ մարդկանց կյանք խլած ուժեղ հրդեհը Լոնդոնի 24-հարկանի բազմաբնակարան շենքում բռնկվել է անսարք սառնարանի պատճառով: Այդ մասին հայտարարել է Սքոթլանդ Յարդի ներկայացուցիչ Ֆիոնա Մաքքորմեկը:

«Հրդեհը բռնկվել է Hotpoint սառնարանի պատճառով»,-ասել է ոստիկանության ներկայացուցիչը: Ըստ նրա, խոսքը FF175BP մոդելի սառնարանի մասին է, այժմ արտադրող ընկերությունը փորձաքննություն է իրականացնում:

Մաքքորմեկն ասել է, որ ոստիկանությունն ակտիվ գործակցում է էներգետիկայի դեպարտամենտի հետ: «Մենք գիտենք, որ միտումնավոր հրկիզում չի եղել, նաև գիտենք, որ այդ տիպի սառնարանները երբեք վաճառքից չեն հանվել»,-ասել է նա, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

Նա խնդրել է քաղաքացիներին, որոնք տեղեկություններ կամ լուսանկարներ ունեն պատահարի վայրից, ներկայացնել դրանք ոստիկանությանը:

Հրդեհից այրված Grenfell Towel շենքում 400-600 մարդ էր բնակվում: Կրակը 2 օր չէր հաջողվում մարել, զոհերի քանակը հասել է 79-ի:

Հունիսի 19-ից տուժածներին սկսել են վճարել 5500-ական ֆունտ սթեռլինգ (մոտ 6276 եվրո) արտակարգ իրավիճակների պետական հիմնադրամից: Ավելի վաղ հայտարարվեց, որ հրդեհի պատճառների թվում նշվում է արտաքին պանելների որակը: Եթե շինընկերության մեղքը հաստատվի, ոստիկանությունը քրեական գործ կհարուցի:

Ընթերցեք նաև.Հայ ընտանիքին հաջողվել է փրկվել Լոնդոնի հրդեհից

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---