Բռնցքամարտի ԵԱ. Հովհաննես Բաչկովը եզրափակչում է

Բռնցքամարտի ԵԱ. Հովհաննես Բաչկովը եզրափակչում է

PanARMENIAN.Net - Խարկովում ընթացող բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում 64 կգ քաշային Հովհաննես Բաչկովը դուրս է եկել եզրափակիչ:

Հայ բռնցքամարտիկը կիսաեզրափակչում հաղթել է լեհ Մաթյոս Պոլսկիին:

Բաչկովը եզրափակչում կմրցի անգլիացի Լյուկ Մակորմեկի հետ: Մեր մարզիկը ոսկե մեդալի համար կմենամարտի հունիսի 24-ին, տեղեկացնում է ՀՀ Ազգային օլիմպիական կոմիտեն:

Հովհաննես Բաչկովը Եվրոպայի առաջնությանքառորդ եզրափակչում հաղթել է հունգարացի Ռիչարդ Կովաչին: Դրանից առաջ նա հաղթել էր Մոլդովայի ներկայացուցչին և մտել քառորդ եզրափակիչ։

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---