Արցախում սամբոյի միջազգային մրցաշար կանցկացվի

Արցախում  սամբոյի միջազգային մրցաշար կանցկացվի

PanARMENIAN.Net - Հունիսի 24-25-ը Ստեփանակերտի N 6 հիմնական դպրոցի մարզադահլիճում անցկացվելու է ԽՍՀՄ կրկնակի հերոս Նելսոն Ստեփանյանի հիշատակին նվիրված սամբոյի 8-րդ միջազգային մրցաշարը:

Այս մասին ասել է ԱՀ կրթության, գիտության և սպորտի նախարարության աշխատակազմի սպորտի վարչության պետ Աշոտ Դանիելյանը՝ հավելելով, որ առաջին անգամ է մրցաշարն Արցախում անցկացվում, հաղորդում է «Արցախպրեսը»:

«Մրցաշարին մասնակցելու են ՌԴ-ն, Աբխազիայի, ՀՀ և Արցախի մարզիկներ»,- նշել է Դանիելյանը:

Նելսոն Ստեփանյանը Խորհրդային Միության կրկնակի հերոս է: Կատարել է 239 մարտական թռիչք, անձամբ և խմբի կազմում խորտակել է թշնամական 53 նավ (անձամբ՝ 13), ոչնչացրել է 80 տանկ, 600 ավտոմեքենա, 27 ինքնաթիռ (2 Ju-88 ռմբակոծիչ օդային մարտում, 25 տարբեր տեսակի ինքնաթիռներ իրենց օդանավակայաններում), 105 թշնամական հրանոթ, 130 գնդացրային կետ, 5000 զինվոր։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---